News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Մոսկվան նախկինի պես պատրաստ է Վաշինգտոնի հետ երկկողմանի հարաբերությունների կարգավորմանը, նաեւ համագործակցությանը։ Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հետ հեռախոսազրույցում։

ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը հայտնում է, որ Լավրովը շեշտել է, որ ամերիկյան ու ռուսական դիվանագիտական ներկաայացուցչությունների աշխատակիցների քանակը հավասարեցնելու, նաեւ ԱՄՆ դեսպանատան երկու օբյեկտների մուտքը փակելու որոշումը պայմանավորված է Վաշինգտոնի թշնամական քայլերի շարքով՝ այդ թվում Ռուսաստանի դեպ ապօրինի պատժամիջոցներով, նրա հասցեին զրպատանքով, դիվանագետների զանգվածային արտաքսումով ու  դիվանագիտական սեփականության օտարումով։

Նախարարը շեշտել է, որ Ռուսասատանն արել է հնարավոր ամեն ինչ, որպեսզի հարթի հարաբերությունները, ամերիկյան սադրանքներին ի պատասխան իրեն զուսպ է պահել։ Սակայն վերջին իրադարձությունները ցույց են տվել, որ ԱՄՆ քաղաքականությոնը հայտնվել է ռուսատյաց ուժերի ձեռքում, որոնք Վաշինգտոնին դրդում են դեպի առճակատման ուղի։ «Մեր կողմից ընդունված սահմանափակումները ու բացարձակ համարժեք միջոցառումները պատասխան չեն «ակն առ ական» սկզբունքով, այլ հարկադրված քայլ, որը լիովին համապատասխանում է միջազգային պրակտիկային ու ուղղված է օրինական ռուսական շահերի պաշտպանությանը՝ այն հաշվարկով, որ ամերիկյան կողմը,վերջապես, կմտածի իր քաղաքականության կործանարար հետեւանքների մասին»։

Լավրովը շեշտել է, որ Ռուսաստանը նախկինի պես պատրաստ է կարգավորել երկկողմանի հարաբերությունները, սակայն դա հնարավոր է միայն իրավահավասարության, փոխադարձ հարգանքի ու շահերի հավասարակշռման դեպքում։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ