News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Թուրքիայի բոլոր լրատվամիջոցները որպես ցնցող լուր են ներկայացնում այն, որ ԱՄՆ պետքարտուղարության գաղտնի փաստաթղթերը հրապարակած Wikileaks-ի կայքէջում հայտնվել է արխիվների սենյակի մի նկար, որտեղ դարակներից մեկի վրա դրված է Թուրքիայի հանրապետության հիմնադիր Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի լուսանկարը:

Wikileaks-ի կայքում տեղադրված են նկարներ, որոնք կայք այցելողները կարող են ներբեռնել ու օգտագործել որպես մոնիտորի էկրանին տեղադրվող նկարներ:  Այդ նկարներից մեկում, որը խորագրված է «Ժամանակն է բացել արխիվները», պատկերված են արխիվների դարակները` սկանդալային գործերի անվանումներով։  Դարակներից մեկում դրված է Աթաթուրքի լուսանկարը, իսկ պատից կախված է ԱՄՆ նախկին նախագահներից Նիքսոնի լուսանկարը, ով հրաժարական էր տվել սկանդալային Watergate-ի պատճառով։ Ի դեպ, Աթաթուրքի լուսանկարի ներքեւի դարակում դրված է նարգիլե:

Դարակների վրա հայտնված գրությունները վերաբերում են՝ աֆղանական պատերազմին, Քենեդիի սպանությանը, բանկային խարդախություններին, Գուանտանամոյին, Բիլդերբերգի հանդիպմանը։

Թուրք մեկնաբանները չեն կարողանում հասկանալ, թե ինչո՞ւ է մեղադրական գործերով  լցված դարակներից մեկում դրված Աթաթուրքի լուսանկարը։ Որոշները կարծում են, որ դա կապված է հայերի եւ հույների ցեղասպանություններին նրա առնչություն ունենալու հետ:

Twıtter-ի որոշ հույն օգտագործողներ իրենց անհանգստություն են հայտնել, որ Wikileaks-ի կայքի նկարում հայտնվել է Աթաթուրքի լուսանկարը։

Milliyet-ի հիշյալ հրապարակման տակ հետաքրքիր մեկնաբանություն էր թողել մի ընթերցող։ «Wikileaks-ը գաղտնիքներով լի մի դուռ է բացում եւ ներսում Աթաթուրքի նկարն է։ Չեմ կարծում, որ այնտեղ Աթաթուրքին գովելն են օրինակ վերցրել։ Բացի այդ, մտածելու տեղիք է տալիս, որ հրապարակված փաստաթղթերում Իսրայելի հետ կապված ոչինչ չկար»,-նշել է Turk Style նիկով թուրք ընթերցողը։

 

 

 

 

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեծ Բրիտանիան դեմ է ադրբեջանական անկախ լրատվամիջոցների սահմանափակումներին. դեսպան
Ազատ մամուլն էական նշանակություն ունի ժողովրդավարական, կայուն և բարգավաճ հասարակության համար...
«Մեղադրյալներ լինելն ինքնանպատակ չէ». Վարդապետյանը՝ լրագրողների դեմ բռնությունների գործերի մասին
Մենք 2023 թվականի ընթացքում ունենք խոշտանգումների 5 ավարտված վարույթ, այդ…
«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության 2024 թ. զեկույցում Հայաստանը 6 կետով բարելավել է իր դիրքերը. Ռուբինյան
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը խորհրդարանում շնորհավորեց…
Մամուլի ազատության ապահովման ոլորտում շարունակում են արդիական մնալ որոշ մարտահրավերներ. ՀՀ ՄԻՊ ուղերձը
Մարդու իրավունքների պաշտպանի 2023 թվականի գործունեության տարեկան…
Պետքարտուղարությունը խստորեն դատապարտել է Ադրբեջանին ակտիվիստի ձերբակալության համար
Մենք շարունակում ենք կոչ անել Ադրբեջանի կառավարությանը հարգել բոլորի մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները, ներառյալ նրանց, ովքեր օգտվում են խոսքի ազատությունից...
ՀՌՀ վերահսկողության ներքո գործող լրատվամիջոցները գործել են ազատ, առանց իշխանությունների միջամտության. Տիգրան Հակոբյան
Սա ընդհանուր գնահատականն է, որն ամենևին չի նշանակում, որ այս ոլորտում...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ