Ռուսաստանի Դաշնությունում դատապարտված եւ մոտ 2 շաբաթ առաջ Հայաստան տեղափոխված Հրաչյա Հարությունյանի ընտանիքը ներման խնդրագրով դիմել է Սերժ Սարգսյանին:
NEWS.am-ին հայ վարորդի հարազատները հայտնեցին, որ դեռեւս որեւէ պատասխան չեն ստացել:
Հիշեցնենք, որ 2013 թվականի հուլիսին Հրաչյա Հարությունյանը Պոդոլսկի մերձակայքում բեռնատարով բախվել էր ուղեւորատար ավտոբուսին, ինչի հետեւանքով 18 մարդ էր զոհվել, ավելի քան 60 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ էր ստացել: Հրաչյա Հարությունյանը Ռուսաստանում 6 տարի 9 ամիս ժամկետով ազատազրկման էր դատապարտվել: 2017թ. հուլիսի 20-ին Հրաչյա Հարությունյանը տեղափոխվել է Հայաստանի Հանրապետություն՝ «Դատապարտյալների փոխանցման մասին» 1983թ. եվրոպական կոնվենցիայով սահմանված կարգով պատժի մնացած մասը կրելու համար: