News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Oրերս միջազգային VentureBeat.com  ինովացիոն տեխնոլոգիաների առաջատար հարթակը հրապարակել է PicsArt սոցիալական ֆոտոխմբագրման հավելվածի համահիմնադիր և գլխավոր գործադիր տնօրեն Հովհաննես Ավոյանի հոդվածը Արհեստական ինտելեկտի (ԱԻ) վերաբերյալ:

Ըստ Հովհաննես Ավոյանի` արհեստական ինտելեկտի արագ զարգացումը նման է «Մեծ պայթյունից» տիեզերքի ստեղծմանը, որը շատ արագ զարգանում ու տարածվում է: ԱԻ-ն այնքան դինամիկ ճյուղ է, որ ոչ ոք չի կարող կանխատեսել, թե ինչպիսին կլինի այս ոլորտը 5 տարի հետո: Հիմք ընդունելով ընթացիկ զարգացմումները, ենթադրում եմ, որ մենք ԱԻ մոդելների ու համակարգերի ստանդարտիզացման և, հավանակաբար, այդ մոդելների վաճառքի հարթանկերի ստեղծման ականատեսը կլինենք:

Ահա թե ինչու. մեքենայական ուսուցումը դարձել է ժամանակակից շատ ծրագրերի հիմքը, քանի որ այն ապահովում է պրոդուկտի ճկունություն, ֆունկցիոնալության ու իրացման ծախսերի և ընդհանուր առմամբ բիզնեսի արդյունավետություն: ԱԻ-ի զարգացման այս փուլը կարող ենք համեմատել համացանցի զարգացման սկզբնական շրջանի հետ, երբ բոլորը հասկանում էին դրա կարևորությունը, բայց չէին պատկերացնում ամբողջ ներուժը: Իհարկե, այն ունի միևնույն ռիսկերը, ինչ «dot-com պղպջակը» (համացանցային բիզնեսի տնտեսական պղպջակ), բայց, ընդհանուր առմամբ, այդ ճգնաժամը տեխնոլոգիական ոլորտի հետագա զարգացման դրդիչ ուժ հանդիսացավ:

Քանի որ ԱԻ-ն արդյունաբերության նոր ճյուղ է, ոլորտի առաջատարներից շատերն  իրենց դիրքն ապահովելու և շուկայի կանոններ ձևավորելու համար մեքենայական ուսուցման մոդելները ընդհանուր օգտագործման համար հասանելի բաց կոդով են ներկայացնում: Այս նախաձեռնությունը հնարավորություն է տալիս մաքսիմալ շահավետ օգտագործել առկա սարքավորումների հնարավորությունները և ծրագրավորողներին թույլ է տալիս  համագործակցել ու կիսվել միմյանց հետ մեքենայական ուսուցման մոդելներով:

Եթե այսպես շարունակվի, ապա արդեն առկա խորը ուսուցման (deep learning) TensorFlow (Google), Caffe2 (Facebook), և  PyTorch (community, Facebook) եւ անգամ ավելի բարձր մակարդակի խոսակցական հնարավորություններով ԱԻ parl.ai (Facebook)-ի նման նոր հարթակներ եւ ստանդարտներ կստեղծվեն։

Այս մոտեցումը հնարավորություն է տալիս ներգրավել մեքենայական ուսուցման մոդելները/ալգորիթմները ծրագրային ապահովման մեջ՝ ծրագրավորման ժամանակը կրճատելու նպատակով: Այս մոտեցումներն օգտագործող մասնագետները իրենց իսկ պրոդուկտի համար նախատեսված ծրագրավորման լուծումներ են կիրառում առանց սարքավորումների, համակարգչային համատեղելիության խնդիրների մասին հոգալու: Անհրաժեշտ է ընդգծել, որ ԱԻ մոտեցումների համատեղ զարգացումն արդյունավետ է բոլոր ներգրավված ընկերություների համար, քանի որ մտավոր սեփականությունը ծրագրային ապահովման մեջ չէ, այլ այն մոդելների մեջ, որոնց վրա դրանք կառուցվել են։ Որքան շատ ինժեներներ որակյալ ծրագրեր ստեղծեն, այնքան ավելի լավ ենթակառուցվածքներ ու մոդելներ կստեղծվեն, իսկ նշված մոդնելները ծրագրային ապահովման ընկերությունների արժեքների հիմքն են:

Այսպիսով, ԱԻ-ի բաց կոդով մոտեցումները կհանգեցնեն ոլորտի ստանդարտացմանը: Ծրագրային ապահովման ինժեներներն այսօր հաճախ են միավորվում  երրորդ կողմի հետ համատեղ խնդրի լուծումներ գտնելու նպատակով: Շատ հավանական է, որ ապագայում ծրագրային ապահովումը կազմված լինի մեքենայական ուսուցման շնորհիվ նախապես ստեղծված եւ կոդավորած ստանդարտ բլոկերի համադրությունից։  Ավելի շատ կհանդիպեն ոչ թե ստանդարտ, այլ մոդելների հիման վրա ստեղծված հավելվածներ, օրինակ հավելվածներ, որ կզրուցեն հաճախորդի հետ եւ նրա պահանջներին համապատասխան ծառայություններ կմատուցեն։ Նաեւ կստեղծվեն համակարգեր, որոնք տարբեր մոդելներ կներառեն նոր հավելվածներում։ Օրինակ՝ օբյեկտի/առարկայի սեգմենտավորող մոդելը հնարավոր կլինի համադրել պատկերը փոփոխող մոդելի հետ, ստանալով  նկարների խմբագրման յուրահատուկ ֆիլտրներ, կամ օրինակ ձայնի ճանաչման մոդելի համադրումը բոտ (ռոբոտ) ավտոմատ պատասխանող մոդելի հետ կառաջացնի խոսացող մոդել։

Նոր մոդելների ստեղծումը փորձի փոխանակման, համագործակցության  և ԱԻ մոդելների տարածման պահանջարկ է ստեղծում: Նոր մեքենայական ուսուցման հարթակները, որտեղ ծրագրավորողները կարող են կիսվել մոդելներով ու արագորեն ադապտացնել դրանք իրենց կարիքներին, բազմաթիվ ու տարբեր տեսակի ընկերությունների համար նոր հնարավորություններ կստեղծեն: Ավանդական ծրագրային ապահովում ստեղծող ընկերություններն արմատապես կփոխվեն՝ առաջարկելով տվյալների վերլուծման մասնագետների ավելի շատ աշխատատեղեր, քան այս պահին գոյություն ունի: Հաշվի առնելով այս ամենը՝ ակնհայտ է, որ ԱԻ-ն ծրագրավորման ապահովման, ինչպես նաեւ տարբեր խորհրդատվական ծառայությունների ապագան է:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ անգլերեն՝ venturebeat.com  կայքում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գիտնականներն ալմաստներ են աճեցրել ընդամենը 150 րոպեում
Ածխածնի տարրալուծարումը հեղուկ մետաղի մեջ...
Հենց խոսում ենք կրիպտոարժույթից, բոլորը խուճապահար ասում են՝ հեսա ամեն ինչ կքանդվի. Ես այդ գծերն անցել եմ. Փաշինյան
Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում...
Արհեստական ​​ինտելեկտը օգնել է բացահայտել Ռաֆայելի նկարի առեղծվածը
Հետազոտողները նեյրոնային ցանց են վարժեցրել՝ ճանաչելու նկարչի ոճը՝ հարվածներ, գունային գունապնակի...
Իտալական հակամենաշնորհային կարգավորիչը տուգանել է Amazon-ին 10 միլիոն եվրոյով
Բոլոր այն սպառողները, որոնք 2023 թվականին բողոքել են հաճախորդների սպասարկման այս գործելակերպից, փոխհատուցում կստանան
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը (ֆոտո)
AKNEYE տաղավարը նման չէ որևէ այլ թվային տիրույթի. այստեղ ընդգծվում է արվեստի ապագայի տեսլականը, որտեղ սահմաններ չկան...
Ինչո՞ւ են դանդաղում ԳԱԱ բարեփոխումները. Գերատեսչությունները տարիով չեն արձագանքում առաջարկներին՝  Ա. Սաղյան
ԳԱԱ–ն բարեփոխումները համակարգում ձեռնարկել է 2022 թվականից, երբ կառավարությունն առաջ  էր տանում գերազանցության կենտրոններ ստեղծելու ռազմավարությունը...
Ամենաշատ