Երեւանի Դավթաշենի կամրջի տակ այսօր՝ օգոստոսի 7-ին, ժամը 13:51-ին տղամարդու դի է հայտնաբերվել: NEWS.am-ին ԱԻՆ մամուլի ծառայությունից տեղեկացրին, որ կամրջի տակ հայտնաբերված տղամարդը մոտ 30 տարեկան է, նրա ինքնությունը պարզ չէ:
Այս պահին աշխատանքն են տարվում նրա ինքնությունը ճշտելու ուղղությամբ: