News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Ադրբեջանական լրատվամիջոցները սկսել են ակնհայտ կեղծիքներ հրապարակել։ Այս մասին հայտարարեց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը՝ NEWS.am-ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված «սենսացիոն» նյութը։

«Հրապարակված «նամակն» ակնհայտ կեղծիք է։ Դրանում ճշմարիտ է միայն պաշտպանության նախարարության զինանշանը, եւ այն դյուրությամբ կարելի է գտնել գերատեսչության կայքում»,-ընդգծեց Բաբայանը։ 

Նա նաեւ ուշադրություն դարձրեց տեքստում առկա մեծ թվով ուղղագրական ու ոճաբանական սխալներին։ «Դա խոսում է այն մասին, որ տվյալ տեքստի հեղինակը հայերենի կրող չէ։ Չնայած ակնհայտ է, որ այն ուսումնասիրելու համար մեծ ջանքեր են գործադրվել»,-նկատեց Բաբայանը։ Ինչ վերաբերում է նամակի բովանդակությանը՝ Բաբայանը նշեց, որ տեքստի հեղինակները, իրենց ցանկությունից անկախ, արցախցի սպաներին գերմարդկային ունակություններ են վերագրել։

«Ընդհանուր առմամբ, կարելի է արձանագրել, որ հայերենի ուսումնասիրության քրտնաջան աշխատանքներ են տարվում։ Սակայն հաշվի առնելով դրա վրա ծախսված միջոցները՝ զարմացնում է արդյունքի ցածր որակը՝ պատրաստված կեղծիքի տեսքով։ Բայց այդպիսին է ազգայնականության բնույթը՝ ատելությունը զարգացմանը խոչընդոտող գործոն է, եւ ադրբեջանցի կեղծարարները, բարեբախտաբար, երբեք չեն հասնի ցանկալի արդյունքի»,-եզրափակեց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի քարտուղարը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
«Գարդման, Շիրվան, Նախիջևան» համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի 32-րդ տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական...
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Ամենաշատ