News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 16
Տեսնել լրահոսը

Քալիֆորնիայի բնակիչ Ամանդա Ռաշինգը Disney ընկերությանը մեղադրել է բջջային հավելվածների միջոցով անչափահասներին լրտեսելու մեջ եւ դատական հայց է ներկայացրել, հաղորդում է в Fox News-ը։

Ռիշինգը նշել է, որ Disney-ը խախտում է համացանցում երեխաների գաղտնիությունը պաշտպանելու օրենքը (COPPA)։ Հայցում նշվում է, որ ընկերությանը պատկանող ավելի քան 40 հավելվածներ անչափահաս օգտատերերի մասին ապօրինի տվյալներ են հավաքում։

«COPPA-ն որոշ պահանջներ է ներկայացնում 13 տարեկանից ցածր երեխաների համար նախատեսված ծառայությունների ղեկավարներին»,- ասել է կինը։

Նրա խոսքով՝ Disney-ի հավելվածներում իբր հատուկ «ձսյնագրող սարքեր» են տեղադրված։ Նրանք տեղեկություն են հավաքում աշխարհագրական դիրքի, բրաուզերի պատմության եւ անձնական տվյալների մասին, որոնք հետո գովազդի նպատակով վաճառում են երրորդ անձանց։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ