News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքի ոստիկանության հատուկ ստորաբաժանման ղեկավարը Uber-ին մեղադրել է, որ սեռական եւ այլ բնույթի հանցագործություններ է թաքցնում, որոնք տաքսիների վարորդները գործում են ուղեւորների նկատմամբ, հաղորդում է  The Sunday Times-ը։

Տեսուչ Նիլ Բիլանին պարբերականին հղած իր նամակում անհանգստություն է հայտնում այն բանի շուրջ, որ ընկերությունը, հավանաբար ընտրում է, թե ինչպիսի հանցագործությունների մասին պետք է հայտնել ոստիկանությանը։ Նրա խոսքով Uber-ը փորձում է պաշտպանել իր հեղինակությունը՝ հայտնելով միայն փոքր իրավախախտումների մասին։ Պարբերականը նշում է, որ տեսուչը տեղեկություններ ունի սեռական բնույթի բռնի գործողությունների, հասարակական կարգը խախտելու եւ այլ հանցագործությունների մասին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ