News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեռ մտադիր չէ Միացյալ Թագավորություն այցելել, սակայն Շոտլանդիայի մայրաքաղաքում նա արդեն շատ պոպուլյար է դարձել, գրում է AP-ը։

Թրամփը դարձել է Edinburgh Fringe festival փառատոնի գլխավոր հերոսը։ Փառատոնի շրջանակում հանդիսատեսին են ներկայացվելու Trumpageddon, «'Trumpus Interruptus: Թրամփի իմփիչմենթը», Trump'd եւ բազմաթիվ այլ ներկայացումներ, որոնց հերոսը հենց ԱՄՆ նախագահն է։

Trump'd շոուի մտահղացումով՝ Թրամփը 2030-ին դեռ նախագահի պաշտոնում է լինելու, նրան որոնում է դիմադրության մեքսիկական խումբը, որի անդամները Թրամփին աղաչում են արտաքսել իրենց։ «Թրամփի որոշ մեկնաբանություններ կարող են սպառնալ աշխարհում բոլորին, կարող են ճնշվածության զգացողություն առաջացնել։ Ու կարեւոր է դրանից ինչ-որ չափով շեղվել»,- ասում է շոուի հեղինակ Ադամ Վուլֆը։

Trumpus Interruptus ներկայացումը Թրամփին ներկայացնում է որպես քաղցր գազավորված ըմպելիքների սիրահար, որը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ուժեղ ազդեցության տակ է գտնվում։ Շոուի հեղինակ Զակ Տոմասովիչի խոսքով՝ ծիծաղը ամենահզոր գործիքներից մեկն է, որն ունեն արվեստագետները։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ