News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 16
Տեսնել լրահոսը


«Պատանի լրագրողների» դպրոցում մեկ տարի առաջ սպանված 22-ամյա Լեւոն Սահակյանի գործով այսօր՝ օգոստոսի 15-ին, Երեւանի Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հարցաքննվեց գործով վկա Վլադիմիր Մխիթարյանը։ Նա նշեց, որ ամբաստանյալ Վահան Ղազարյանի հետ մոտ հարաբերությունների մեջ է եղել, դեպքի գիշերն էլ հետախուզվող Վահանն իր տանն է մնացել, իսկ առավոտյան ներկայացել ոստիկանություն։ Վկայի խոսքով, ամբաստանյալն իրեն պատմել է, որ գումարային հարցի շուրջ իր օֆիսում երկու երիտասարդի հետ հանդիպում է եղել, որի ընթացքում վիճաբանություն է եղել, իրեն խփել են, ընկել է, շարունակել են ընկած վիճակում հարվածել, որից հետո ինքը դանակով հարվածել է երիտասարդներից մեկին։

«Վահանի մարմնին կապտուկներ կային, երբ եկավ մնալու մեր տուն, նա հոգեբանորեն շատ ծանր վիճակում էր, անընդհատ ծխում էր, ինչ-որ բաներ էր խոսում՝ ասելով, որ շատ վատ բան եղավ։ Անհանգստանում էր երիտասարդի վիճակով, ում դանակահարել էր, շատ լարված էր, նույնիսկ մի քանի բաժակ օղի եմ առաջարկել, որպեսզ խմի, հանգստանա, կարողանա քնել»,-պատմեց վկան։

Դատարանը վկայի նախաքննական եւ դատաքննական ցուցմունքներում էական հակասություններ նկատեց եւ որոշում կայացրեց հրապարակել նախաքննական ցուցմունքը։

Ըստ այդմ, Վլադիմիր Մխիթարյանն իր նախաքննական ցուցմունքում պատմել էր, որ իր մոտ աշխատող աղջիկներից մեկին գումար է պարտք եղել, նրա ընկերները գնացել են իր գրասենյակ՝ գումարը վերցնելու։ Երկու տղաների հետ վիճաբանություն է սկսվել, դռան ապակին կոտրվել է, տղաներից մեկը սկսել է Վահանին հարվածել, Վահանն էլ դանակով երկու անգամ հարվածել է նրան՝ ոտքի եւ կողքի շրջանում։

Գործով հաջորդ վկան նիստին ներկա չէր։ Նիստը հետաձգվեց, հաջորդ նիտը տեղի կունենա օգոստոսի 31-ին։

Հիշեցնենք, որ 2016թ. հոկտեմբերի 19-ի երեկոյան «Պատանի լրագրողների» դպրոցի տնօրեն Վահան Ղազարյանի եւ Լեւոն Սահակյանի միջեւ վիճաբանությունը սկսվել էր Լեւոնի նշանածի աշխատավարձը չվճարելու պատճառով: Լեւոնի նշանածը՝ Սեւան քաղաքի բնակչուհի Արեգնազը, աշխատելիս է եղել Վահան Ղազարյանի մոտ, որին դպրոցի տնօրինությունը աշխատավարձը չի վճարել: Այդ օրը Վահան Ղազարյանը 22-ամյա երիտասարդին զանգել եւ կանչել է դպրոց՝ նշանածի աշխատավարձը տալու համար, սակայն, նրանց միջեւ վիճաբանություն է սկսվել, որից հետո սրտի եւ թոքի վնասվածքներով Լեւոնը տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ երկու օր անց մահացել է:

Վահան Ղազարյանը կալանավորված է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թմրամիջոցների ապօրինի իրացման և ստացված՝ շուրջ 2 մլրդ դրամը գերազանցող փողերի լվացման գործը դատախազն ուղարկել է դատարան
Դատախազը հանցավոր կազմակերպության ղեկավար Ա.Մ.-ի նկատմամբ հարուցել է...
Վահագն Չախալյանը և ևս 4 անձ ձերբակալվել են խմբային խուլիգանության կասկածանքով
Ոստիկանությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ 2024 թ. մայիսի 16-ին ՀՀ Կառավարության շենքի մոտ մի խումբ անձանց իրականացրած բողոքի ակցիայի…
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 88 դեպք. գրանցվել է 10 վտովթար, վիրավորվել է 16 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի...
Ոստիկանությունը ձերբակալված տղամարդուն մեղադրել է Ֆիցոյի դիտավորյալ սպանության փորձի մեջ
Ոստիկանությունը մեղադրել է 71-ամյա տղամարդուն...
Կոտայքի մարզում «Lexus»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ, իսկ վրաերթից հետո ավտոմեքենան դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի…
Հանրապետության Հարապարակից կոշտ ձևով բերման է ենթարկվել… Նարեկ Մալյանը. Ռուբեն Մելիքյան
«Վարդաշեն» ՔԿՀ-ում կարող են հանգիստ լինել. խոսքը մեկ այլ հիանալի անձնավորության մասին է...
Ամենաշատ