Գյումրիում այսօր՝ օգոստոսի 15-ին, 59-ամյա քաղաքացին ցած է նետվել 50-ամյակի կամրջից եւ ավելի ուշ հիվանդանոցում մահացել:
NEWS.am-ի թղթակցին ոստիկանության լրատվական վարչության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանը հայտնեց, որ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է քննություն:
Դեռեւս հայտնի չէ՝ կատարվածն ինքնասպանություն է, թե դժբախտ պատահար: