News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Խաղաղության ու ժողովրդավարության ինստիտուտի տնօրեն, իրավապաշտպան Լեյլա Յունուսը հանդես է եկել հայտարարությամբ ադրբեջանական «Թուրան» գործակալության հետապնդման կապակցությամբ։

«2017-ի օգոստոսի 7-ին Բաքվում սկսվել է քրեական հետապնդում Ադրբեջանի վերջին անկախ վերլուծական «Թուրան» գործակալության հանդեպ։ Հարկայինները հայտնում են, որ գործակալությունը չի վճարել 2014-2016 թթ․ հարկերը՝ 37 հազար մանաթի չափով։ Գործակալության տնօրեն Մեհման Ալիեւը ԱՀ հարկերի նախարար Ֆազիլ Մամեդովին ուղղված իր նամակում մանրամասն բացատրել է նրա ենթակաների գործողությունների ապօրինությունը ։Սակայն արդեն օգոստոսի 16-ին «Թուրան» գործակալության գարսենյակում խուզարկում է սկսվել։ Առգրավում են ամեն ինչ, այդ թվում աշխատողների անձնական իրերը, ընդ որում լրագրողներին արգելել են նկարահանել այդ խուզարկությունը։

Ադրբեջանում ընդդիմադիր պարբերականներ չեն մնացել։ Վերջին ընդդիմադիր թերթը՝ «Ազադլիգը», ստիպված է եղել փակվել 2016-ին։ Անկախ լրատվամիջոցներ չեն մնացել։ «Թուրան» գործակալությունը վերջին անկախ լրատվամիջոցն էր երկրում․․․

Բռնապետները չեն հանդուրժում ազատամտություն։ Խոսքի ազատություն բռնապետական վարչակարգերում չի լինում։ Ղեկավարությունը Ադրբեջանին տանում է Թուրքմենստանի ուղով դեպի Հյուսիսային Կորեայի ուղղություն․․․։

Ի՞նչ կարելի է անել նման իրավիճակում։ Երկրում չի մնացել քաղաքացիական հասարակության անկախ կառույց, անկախ լրատվամիջոց։ Ի՞նչ անենք մենք, ովքեր սիպված ենք արտագաղթել հայրենիքից, կյանքի ու առողջության փրկության համար։

Մենք վերականգնել ենք Խաղաղության ու ժողովրդավարության մեր ինստիտուտի աշխատանքը Հոլանդիայում։ Սեպտեմբերին ծրագրում ենք մեր կայքի շնորհանդեսը, որտեղ ներկայացվելու է մանրակրկիտ տեղեկություններ ոչ միայն ռեպրեսիաների զոհերի, այլեւ իշխանության ղեկին գտնվող հանցագործների մասին։ Կայքի այս բաժնում արդեն հավաքվել է տեղեկություններ քաղբանտարկյալների դեմ քրեական մեղադրանքներ կեղծող քննիչների ու դատախազների, ոստիկանության սպաների մասին, ովքեր կտտանքների են ենթարկում մարդկանց։ Այսօր մենք այս բաժնում կհավելենք նաեւ Հարկերի նախարարության աշխատակիցներին՝ նախարար Ֆազիլ Մամեդովի ղեկավարությամբ։

Այդ իշխանավոր հանցագործների անունները պետք է հայտնի դառնան բոլորին։

Այո, «խավիարային դիվանագիտությունը» տալիս է իր պտուղները։ ԵԽԽՎ-ում, 2013-ի հունվարին «Ադրբեջանի քաղբանտարկյալները» բանաձեւի տապալումից հետո, որը պատրաստել էր Գերմանիայի պատգամավոր Կ․ Շտրասերը, այլեւս չեն քննարկվել բանաձեւեր Ադւրբեջանում ռեպրեսիաների զոհերի մասին։ ԵՄ-ն շարունակում է բանակցել բռնապետական վարչակազմի հետ համագործակցության մասին։

Բայց Ադրբեջանում խոսքի ազատության ջատագովները չպետք է իրենց միայնակ զգան։ Իսկ վարչակազմի հանցագործները՝ անպատիժ։ Մեր խնդիրն է հետաքննել ժողովրդի դեմ վարչակազմի հանցագործությունները ու հրապարակել հանցագործների անունները»,- ասվում է հայտարարության մեջ։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մահացել է լրագրող և խմբագիր Հայկ Ջանփոլադյանը
Նա հիմնել և դարձել է «Հայաստանը մեկ շաբաթում» լրատվական գործակալության գլխավոր խմբագիրը, ինչպես նաև աշխատել է «Ռեգնում» լրատվական գործակալությունում...
Թուրքիայում ոստիկանները 9 քուրդ լրագրող են ձերբակալել
Անկարայում, Ստամբուլում եւ Ուրֆայում...
Կառավարության որոշումն ամոթալի է, անթույլատրելի և աննախադեպ․ ՀԺՄ
Այս տարվա հունվարի 28-ին՝ Հայկական բանակի կազմավորման տոնի առիթով, կոպտորեն արգելվել էր լրագրողների մուտքը Եռաբլուր զինվորական պանթեոն...
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Լրագրողները Պաշտպանին ներկայացրել են իրենց մասնագիտական գործունեությամբ պայմանավորված` վերջին շրջանում հանդիպող խնդիրները...
Ալեքսեյ և Յուլիա Նավալնիներն արժանացել են «Լրատվամիջոցների ազատության մրցանակին»
Նա ընդգծել է, որ Կրեմլը հանդես կգա գրաքննության, ապատեղեկատվության և ստի նոր գործիքներով...
Պահանջում ենք Խաչատուր Սուքիասյանից՝ ներողություն խնդրել լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանից և «Առավոտ»-ից. Հայտարարություն
Ապրիլի 16-ին Ազգային ժողովում «Առավոտ» օրաթերթի և «aravot.am» կայքի թղթակից Հռիփսիմե Ջեբեջյանը մի քանի հարցի…
Ամենաշատ