News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Բրիտանական  Huck ամսագիրը հրապարակել է լուսանկարիչ Էմանուելե Ամիգետիի «Չճանաչված երկիր, մոռացված պատերազմ» նախագիծը, որը պատմում է ղարաբաղյան հակամարտության մասին։

Հեղինակի խոսքով՝ այս նախագծի նպատակն է ցույց տալ Արցախի երիտասարդ բնակիչների կյանքը, պատմել, թե ինչ է նշանակում ապրել մի տարածաշրջանում, որը հակամարտության վիճակում է գտնվում։

Ֆոտոլրագրողը Ղարաբաղ է եկել 2016-ի ապրիլյան իրադարձություններից մեկ տարի հետո։ «Ես որոշեցի փաստագրել այն, ինչ թողել է իր ետեւից այդ հակամարտությունն ու այն ազդեցությունը, որն այն ունեցել է ու դեռ ունի երիտասարդ զինվորականների վրա»,- պատմում է հեղինակը։

Սակայն, հեղինակի խոսքով, ինքը չէր ակնկալում տեսնել նման անհոգություն։ «Ես մի կողմ դրեցի իմ ունեցած բոլոր նախապաշարմունքները։ Ես իմացա, թե ինչպես կարելի է զգալ այն, ինչ մյուսներն են զգում, նույնիսկ եթե դու ծնվել ու մեծացել ես մեկ այլ երկրում։ Ես չտեսա ցավ, ես տեսա ցանկություններ, որոնք նման են այն ցանկություններին, որոնք կան այնպիսի երկրներում, որտեղ մեզ հաջողվում է լավ ապրել»,- ասում է նա։

Էմանուելե Ամիգետին նշում է, որ ինքը մտադիր էր ներկայացնել նրանց զգացմունքներն ու ապրումները, նաեւ արձագանքն այն ամենին, ինչ տեղի է ունենում։ «Անհավանական արժանապատվությունը, որը ես այնտեղ հայտնաբերեցի, ահա թե ինչն է ինձ համար մշտական ոգեշնչում դարձել»,- ամփոփեց նա։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ