News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Նախորդ տարվա սեպտեմբերից, երբ Կարեն Կարապետյանը նշանակվեց վարչապետ, կառավարությունն սկսեց օպտիմալացումների գործընթաց, գործադիրի գրեթե բոլոր նիստերում լուծարումներ են: Ամենաթարմ դեպքը. Օգոստոսի 17-ի նիստում լուծարվում է «Գյումրու N3 դպրոց» ՊՈԱԿ-ը: Պատճառն աշակերտների թվի նվազումն է: 39 աշխատող մնում է անգործ: Նախորդ նիստում լուծարվեցին Արագածոտնի մարզի հիվանդանոցներ: Դրանից առաջ վերակազմավորվեցին պետական հիմնարկներ:

Քաղաքաշինության նախարարությունը դարձավ կոմիտե, տեսչությունները խոշորացվեցին, մի շարք ՊՈԱԿ-ներ միացվեցին, փակվեցին, դադարեցվեց արտակարգ իրավիճակների, մշակութային, սպորտի ու երիտասարդական եւ այլ ԾԻԳ-երի աշխատանքը: Վերահսկիչ պալատի, Ազգային ժողովի տասնյակ աշխատողներ դարձան գործազուրկ, ՊԵԿ-ից՝ 500 հոգի:

2016-2017 թվականներին ՀՀ պետական ապարատում նախատեսվում է կրճատել 2900 մարդ:

Պետական հիմնարկներն, անխոս, ուռճացված էին, մասնագետները խոսում էին 30 տոկոսով կրճատելու անհրաժեշտության մասին: Բայց կառավարությունը դրանով սոցիալական խնդիր էր լուծում:

Հիմա, երբ այդ ամենն արվում է արագ տեմպերով, տնտեսվել է 5 մլրդ դրամ, որքանո՞վ է կառավարման արդյունավետությունը բարձրացել: Բանն այն է, որ Կարեն Կարապետյանի կառավարությունն իրար հետեւից ստեղծում է ՊՈԱԿ-ներ ու հիմնադրամներ, որոնք առաջին հայացքից բոլորովին էլ չեն խոսում պետապարատի արդյունավետության բարձրացման մասին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Կպի գործիդ, գնա էն յան ստեղից» ոստիկանը՝ ակցիան լուսաբանող լրագրողին
Երեւան-Սեւան մայրուղում Հրազդանի հատվածում իրավիճակը լարված է…
Ոստիկանները բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին
Ճանապարհը բացել ցանկացող ոստիկանների և քաղաքացիների միջև վիճաբանություն է սկսվել...
«Բավական է, ի՞նչ է ձեր ուզածը Նիկոլ, չեք տեսնում, որ ձեզ մոտ ոչինչ չի ստացվում». Ակցիա կառավարության դիմաց
Ակցիայի մասնակիցները պահանջում են  կառավարությունից դադարեցնել Տավուշի մարզում իրականացվող հակասահմանադրական գործընթացը, որը հղի է...
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Քաղաքացիներին են միացել նաև ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արթուր Խաչատրյանը և Արման Ղազարյանը...
Քաղաքացիները Հրազդանում ճանապարհ են փակել (ֆոտո)
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին...
Իշխանությունները աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Թագուհի Թովմասյան
Իրենց իշխանությունը պահելու համար աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, և տալիս են հողերը՝ համարելով՝ որ դրանք ադրբեջանական են...
Ամենաշատ