News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ճապոնիայի կայսեր ավագ թոռնուհին՝ արքայադուստր Մակոն եւ նրա զուգընկերը՝ Քեյ Կոմուրոն աշնան սկզբին կհայտարարեն նշանադրության մասին։ Japan Times-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է կայսերական պալատի գործերով վարչությունը։ Նշանադրության մասին նախատեսվում է հայտարարել սեպտեմբերի 3-ին։ 

Կոմուրոն արքայադստեր նախկին համակուրսեցին է։ Նրանք միասին սովորել են Միջազգային քրիստոնեական համալսարանում, իսկ այժմ աշխատում է Տոկիոյի իրավաբանական ֆիրամներից մեկում։

Զույգը ցանկանում էր նշանադրության մասին հայտարարել հուլիսի 8-ին, սակայն որոշեց հետաձգել հորդառատ անձրեւների պատճառով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ