News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանի տարածքում բռնկված անտառային հրդեհների շուտափույթ չեզոքացման հարցում դժվարություններ ստեղծեց արագ արձագանքման խմբերի բացակայությունը։ Այս մասին օգոստոսի 17-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Հայ անտառ» պետական ոչ կոմերցիոն կազմակերպության տնօրենի տեղակալ Ռուբեն Պետորսյանը։

Պետրոսյանը նշեց, որ Հայաստանի բոլոր անտառտնտեսություններում՝ լինեն դրանք արգելոցներ, թե ազգային պարկեր, պետք է լինեն արագ արձագանքման խմբեր, որոնք անհրաժշետության դեպքում թույլ չեն տա հրդեհի տարածումը։ «Որոշ անտառներում, ճիշտ է, կան այդպիսի խմբեր։ Օրինակ՝ Կապանում եւ Հրազդանում։ Նրանք նաեւ ունեն տրանսպորտային միջոցներ, որոնք ապահովված են ջրելու համար անհրաժեշտ սարքերով եւ այլ անհրաժեշտ միջոցներով»,-հավելեց  Պետրոսյանը։

Հիշեցնենք, որ վերջին տվյալներով, հանրապետության տարածքում սկսված հրդեհներն արդեն չեզոքացվել են։ Վայոց ձորի մարզում հրդեհի հետեւանքով շուրջ 15 ք/կմ տարածք է այրվել, որից՝ 320 հեկտարը՝ անտառային տարածքներ։ Իսկ «Խոսրովի անտառ»-ում վերջին տվյալներով այրվել է 16 ք/կմ տարածք, որից 360 հեկտարը՝ անտառային հատվածներ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նիգերիում ավելի քան 100 բանտարկյալ է փախել բանտից
Երկրի ուղղիչ ծառայությունը հայտնել է, որ փախուստի է հանգեցրել անձրևի հետևանքով Սուլեջայի բանտի շենքի, ինչպես նաև պարսպի փլուզրումը...
Եվրոպոլը ձերբակալել է Վրաստանի ինը քաղաքացու՝ եվրոպական գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության առնչությամբ
Գործակալությունը նշել է, որ նրանց գործունեության արդյունքում հասցված ընդհանուր վնասը կազմում է 2,5 միլիոն եվրո...
Երևանում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական…
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Հիշեցնենք, որ այսօր Չարենցի փողոցում բողոքի ակցիայի ժամանակ Ոստիկանական մեծ...
Ղազախստանում նավթարդյունահանման մոտ 450 հորատանցք շարունակում է հեղեղված մնալ
Ընդհանուր առմամբ, փրկարարական և ջրհեղեղների դեմ պայքարում ներգրավված է ավելի քան 32 հազար մարդ, 4 հազար միավոր տեխնիկա և 13 ինքնաթիռ
ՄԻՊ–ի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ, այդ թվում՝ Նոյեմբերյանի բաժին
Լրատվամիջոցներում, սոցիալական հարթակներում տարածված տեղեկության, ինչպես...
Ամենաշատ