News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ կրթության եւ գիտության նախարարության կրթության պետական տեսչության պետ Արամ Կարապետյանը արդեն 3 օր է, ինչ արձակուրդում է:

Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ Կարապետյանին նախարարության վերին օղակները «հրահանգել են» արձակուրդ ստանալու համար դիմում գրել, ապա զգուշացրել են, որ արձակուրդից հետո աշխատանքի չի գալու:

Հիշեցնենք, որ օրեր առաջ «Ժողովուրդը» գրել էր, որ ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը վերջերս իր մոտ է կանչել Արամ Կարապետյանին եւ խիստ զգուշացում տվել պաշտոնին հրաժեշտ տալու մասին: Տեսչության պետին զգուշացում տալու պատճառն այն էր եղել, որ տեսչությունը որոշ դեպքերում խախտումներով է աշխատել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ