News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ժիրայր Սեֆիլյանի եւ ընկերների գործով դատական նիստին այսօր՝ օգոստոսի 17-ին, դատավոր Տաթեւիկ Գրիգորյանի որոշմամբ Ժիրայր Սեֆիլյանի եւ Ներսես Պողոսյանի շահերի պաշտպան ներգրավվեց հանրային պաշտպան  Մարինե Թովմասյանը:

Դատարանի կողմից ներգրավված նախորդ պաշտպանը՝ Էմիլ Բեգլարյանը, հրաժարվել է ծառայություններ մատուցել, քանի որ Ժիրայր Սեֆիլյանն հրաժարվել է իր հետ առանձնատեսակցություն ունենալ։

«Այն անգամ ես ասել էի, հիմա էլ ասում եմ, որ ես հանրային պաշտպանի կարիք չունեմ, նրանց պահեք այժմյան ռեժիմի համար»,-դատարանում հայտարերց Ժիրայր Սեֆիլյանը:

Մարինե Թովմասյանը հակադարձեց, որ ոչ Ժիրայր Սեֆիլյանի, ոչ էլ Ներսես Պողոսյանի կողմից համաձայնություն չունի, ծանոթ չէ նրանց դիրքորոշումներին, գործի նյութերին, ուստի չի կարող արդարադատություն իրականացնել։

Այս միջնորդությունից հետո, այնուամենայնիվ, դատավորը հաշվի չառավ նրա կարծիքն ու կողմերից հետաքրքրվեց՝ արդյո՞ք լրացուցիչ միջնորդություն ունեն։ Մարինե Թավմասյանը ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց դատավոր Տաթեւիկ Գրիգորյանին, որը մերժվեց։

Նշենք, որ այս գործով մեղադրվում են Ժիրայր Սեֆիլյանը, Գևորգ Սաֆարյանը, Հրայր Թոփչյանը, Սասունիկ Կիրակոսյանը, Հովհաննես Պետրոսյանը, Գալուստ Գրիգորյանը, Ներսես Պողոսյանը:

Ժիրայր Սեֆիլյանը մեղադրվում է զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ զենքի գործադրմամբ շենքեր, շինություններ զավթելու նախապատրաստության մեջ: Բացի Սեֆիլյանից, մեղադրանք է առաջադրվել նաեւ Գեւորգ Սաֆարյանին, Ներսես Պողոսյանին, Գալուստ Գրիգորյանին, Հրայր Թոփչյանին, Սասունիկ Կիրակոսյանին եւ Հովհաննես Պետրոսյանին:

Այս գործը քննվում է Երեւանի Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, սակայն նիստերն անցկացվում են արտագնա` Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դատարանը քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանին թողեց կալանքի տակ. Փաստաբան
Հիշեցնենք, որ քննչական կոմիտեն հայտարարել էր, որ առերևույթ տվյալներ են ձեռք բերվել՝ 2016 թ. հոկտեմբերի 10-ից մինչև 2021թ. հոկտեմբերի 10-ն ընկած…
Երեւանում առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել
Մեծ բեռնատարը լայնությամբ կանգնել է եւ փակել պողոտան...
«Հրապարակ». Գյուղից հետեւում են դիրքերի քանդմանը
Բնակիչների մոտ կասկածներ են առաջացել, որ քաղաքական եւ ռազմական իշխանությունները մարտական...
«Իրավունք». Լեո Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է փակ մնալ
Նա արդեն որերորդ օրն է, ինչ հացադուլ է իրականացնում...
«Ժողովուրդ». Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից
Տարօրինակն այն է, որ այս մեծ իրադարձությունից անմասն մնաց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան, որը մինչեւ...
«Հրապարակ». Համատեղ պայքարի պլան դեռ չկա
Մեզ թվաց, թե ընդդիմության 2 թեւը համագործակցության եզրեր է գտել, սակայն տեղեկացանք, որ համատեղ պայքարի...
Ամենաշատ