News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ռուսական շուկայում վրացական գինու խոցելիությունը շատ փոքր է, քանի որ Ռուսաստանը Թբիլիսիին մեծ ծառայություն է մատուցել՝ սահմանափակելով իր տարածք վրացական արտադրանքի ներմուծումը: Այս մասին օգոստոսի 18-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի Գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը:

Նրա խոսքով՝ սա վրացական կողմին հնարավորություն տվեց ազատվել անորակ, հաճախ կեղծված գինու արտադրանքից: «Նրանք տարեկան արտադրվող գինու 60 մլն շիշը նվազեցրել են մինչեւ 15 մլն՝ ոչնչացնելով խաղողի ապօրինի այգիները եւ գինու գործարանները: Հիմա արդեն, հենվելով 15 մլն-ի վրա, նրանք հասնում են մինչեւ մաքուր գինեգործության»,- պարզաբանեց միության նախագահը:

Փորձագետը նաեւ նշեց, որ վրացական գինին, անկախ քաղաքական կոնյունկտուրայից, ռուսական շուկայում իր նշաձողն ունի, քանի որ այն բարձրորակ է համարվում:

Անդրադառնալով հայ գինեգործներին եւ հայկական գինիներին՝ փորձագետը նշեց, որ Հայաստանը լավագույն դեպքում կարող է տարեկան արտադրել գինու 10 մլն շիշ, որից միայն 4-5 մլն-ն է Ռուսաստան արտահանվում: Ավագ Հարությունյանի կարծիքով՝ սա ռուսական շուկայի համար այնքան աննշան թիվ է, որ այն հազիվ թե կարողանա նրա վրա ինչ-որ ձեւով ազդել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ