News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Նյու Յորքի դատական համակարգի մամուլի քարտուղար Դեւիդ Բուքսթեյվերը աշխատանքից զրկվել է այն բանից հետո, երբ պատահաբար լրագրողի հեռախոսահամարն է հավաքել այն պահին, երբ գործընկերներին պատմում էր, թե ինչպես է գլուխ պահում ծառայության ժամանակ, հայտնում է «Մեդուզան»։

Բուքսթեյվերը 1996-ից զբաղեցնում էր նահանգի դատական համակարգի պաշտոնական ներկայացուցչի պաշտոնը։ 2016-ի սկզբին, այն բանից հետո, երբ դատական համակարգի ղեկավարությունը փոխվել է, Բուքսթեյվերը դադարել է կատա8ել մամուլի քարտուղարի պարտականությունները, սկսել է հայտնվել աշխատավայրում շաբաթական միայն մի քանի օր, բայց պահպանել է աշխատանքն ու ստացել աշխատավարձ՝ տարեկան 166 հազար դոլար։ Պարբերականը հայտնում է, որ բարձր կենսաթոշակ ստանալու համար նա պետք է պետական ծառայությունում մնար մինչեւ 2017-ի հոկտեմբերի 1-ը։

The New York Post-ի լրագրողը Բուքսթեյվերին զանգահարել է, որպեսզի պարզի, թե ինչով է նա զբաղվում աշխատավայրում, եթե մամուլի քարտուղարի պարտականությունները մեկ ուրիշն է անում։ Բուքսթեյվերը լրագրողին վստահեցրել է, որ չնայած ինքը հիմա նվազ նկատելի պաշտոն է զբաղեցնում, դա չի նշանակում, որ ավելի քիչ է աշխատում։

Այդ խոսակցությունից որոշ ժամանակ անց Բուքսթեյվերը պատահաբար զանգահարել է լրագրողին։ Ենթադրաբար հեռախոսը այդ պահին նրա գրպանում է եղել։ Արդյունքում լրագրողը լսել է նախկին մամուլի քարտուղարի ու նրա գործընկերների զրույցը, որի ժամանակ Բուքսթեյվեյրը խոստովանել է, որ խաբել է աշխատավայրում իր ծանրաբեռնվածության մասին։

Մասնավորապես նա ասել է․ «Ես լրագրողի հետ եմ խոսել ու ասել, որ եթե նվազն նկատելի պաշտոն եմ զբաղեցնում՝ դա դեռ չի նշանակում, որ գործ չեմ անում։ Բայց, անկեղծ ասած, ես իրոք ոչինչ չեն անում։ Ես հազվադեպ եմ ներկայանում աշխատանքի»։

Օգոստոսի 17-ին Բուքսթեյվերին հեռացրել են աշխատանքից ՝աշխատանքային կարգապահությունը խախտելու համար։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ