News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Երեւանի Մալաթիա -Սեբաստիա համայնքում՝ Բաբաջանյան 52 հասցեում, օգոստոսի 18-ին բացվեց մայրաղաքում արդեն 20-րդ «Նոր Զովք» սուպերմարկետը: Իսկ մինչև տարեվերջ նախատեսվում է, որ կբացվեն ևս 3-ը: «Մենք շուրջ 18 տարի արդեն աշխատում ենք, ու սպառողների մոտ հայտնի ենք, որպես թարմ և մատչելի ապրանքներ ներկայացնող սուպերմարկետ։ Մեզ մոտ ապրանքները հիմնականում բաց թողնման գնով են վաճառվում՝ ծխախոտը, երշիկեղենը։ Մենք շեշտը դնում ենք ոչ միայն ցածր գների, այլև բարձրակարգ և ջերմ սպասարկման վրա։ Ի ուրախություն մեր բոլոր հաճախորդների՝ մեր ցանցը շուտով կհամալրվի ևս 3 սուպերմարկետով»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Նոր Զովք» սուպերմարկետի մենեջերներից Աննա Վարդանյանը (ֆոտոռեպորտաժ

Երևանում գործող մյուս սուպերմարկետների համեմատ Նոր Զովքի վաճառասրահները տարբերվում էին իրենց կոմպակտությամբ, սակայն վերջին շրջանում խանութների սկսել է փոխել իր մոտեցումը տարածքի հարցում:

Նորաբաց խանութ-սրահ զբաղեցնում է շուրջ 1200 քառակուսի մետր տարածք։ Առաջին հարկում սննդամթերքի բաժինն է, այստեղ գործում է նաեւ թոնրատուն, տարադրամի փոխանակման կետ։ Տնտեսական ապրանքների բաժինն ու դեղատունը երկրորդ հարկում են։

«Խանութների տարածքի հարցում, ըստ էության, ռազմավարության փոփոխություն չկա, պարզապես մենք շարժվում ենք շուկայի պահանջի համաձայն: Իսկ շուկան պահանջում է, որ անհրաժեշտ է ավելի մեծ տարածքով վաճառակետեր բացել: Դա անհրաժեշտ է, որպեսզի օրինակ տեղում գործի հացաբուլկեղենի արտադրամասը, կամ թոնրատունը»,- ասաց Նոր Զովք խանութների ցանցի մարկետինգի մենեջեր Ռազմիկ Թումասյանը՝ ավելացնելով, որ առաջիկայում բացվող խանութների տարածքները նույնպես համեմատաբար մեծ են լինելու:

Նորաբաց խանութի առաջին հաճախորդները գոհունակությամբ ընդգծում էին խանութի ընդարձակության և ներկայացված ապրանքների լայն տեսականու առավելությունը: Բանն այն է, որ նշված հասցեին մոտ որևէ մեծ խանութ չի գործում, և տարածքի բնակիչները մեծ ոգևորությամբ էին այցելում իրենց թաղամասի նորաբաց վաճառասրահ:

Նշենք, որ Նոր Զովքում 60 նոր աշխատատեղ է բացվել, ու աշխատողները հիմնականում ընտրվել են տարածքի բնակիչներից:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ ֆինանսների նախարարը Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ֆինանսատնտեսական համագործակության համակարգման հարցերը
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ապրիլի 26-ին ընդունել է  Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին…
2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանում հարկային փաստաթղթերի հոսքում QR կոդերի համակարգ կներդրվի
Վարչության պետի տեղակալի խոսքով՝ սա ՊԵԿ-ի հերթական նախաձեռնությունն է, որն ուղղված է փաստաթղթաշրջանառության կրճատմանը...
Ինչպես օտարերկրացիները պետք է մուտք գործեն «Ֆիզանձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ». ՊԵԿ
«Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ» մուտքն օտարերկրյա...
«Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագրով նախատեսվում է 2.72 մլն եվրոյի նոր տրանշ
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25–ի նիստում հավանություն է տվել «Հայաստանի...
Գումար հատկացվեց «Ալպյան» մարգագետիններ տանող 60 կմ գրունտային ճանապարհների կառուցման համար
Նշված մարզերում գրունտային ճանապարհների կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռք բերման նպատակով, մասնավորապես՝ Գեղարքունիքի, Լոռու...
ՀՀ 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը կներկայացվի Ազգային ժողով
Ըստ նախագծի՝ ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը...
Ամենաշատ