News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայի իշխանությունները մտադիր են լրացուցիչ ստուգումներ մտցնել մեքենաների վարձույթի համար՝ Բարսելոնում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ ծայրահեղականության դեմ պայքարի կառավարական ծրագրերի շրջանակում, գրում է ՌԻԱ Նովոստին։

Բրիտանիայի նախարարները ծայրաստիճան մտահոգված են, թե ինչ հեշտությամբ ահաբեկիչները կարող են մեքենաներ վարձակալել դրանցով հետիոտնին վրաերթի ենթարկելու համար։ ՆԳՆ ու Տրանսպորտի նախարարության պաշտոնյաները բանակցել են մեքենաների վարձույթով զբաղվող ձեռնարկությունների հետ՝ ստուգումները խստացնելու մասին։ Փոփոխությունների մասին վերջնական որոշում չի կայացվել։

Նախարարները պաշտոնյաներին հանձնարարել են ուսումնասիրել մեքենաների վարձույթի թույտվությունից առաջ ահաբեկիչներին բացահայտելու հնարավորությունները։ Հիմա ստուգումների երեք փուլ է իրականացվում, վարորդի անձը, նրա վճարունակությունն ու նրա մոտ ապահովագրության ու արտոնագրի առկայությունը պարզելու համար։

Հետագայում վարորդների մասին տվյալները կարող են ստուգվել որոնվող հանցագործների ցուցակներով։ Նրանցից կարող են նաեւ լրացուցիչ տվյալներ պահանջել, որպեսզի բացահայտեն պոտենցիալ չարագործին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ