Անթալիայում օգոստոսի 21-ի առավոտյան զբոսաշրջիկներին տեղափոխող ավտոբուսը դուրս է եկել կառավարումից եւ շրջվել։
Թուրքական Evrensel պարբերականի փոխանցմամբ՝ ավտոբուսի շրջվելու հետեւանքով 20 զբոսաշրջիկ տարբեր վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Ավտոբուսի վարորդը պնդել է, թե տեղացած անձրեւի հետեւանքով ճանապարհը սահուն է եղել, ինչի պատճառով կորցրել է ավտոբուսի կառավարումը։
Հիվանդանոց տեղափոխված զբոսաշրջիկների ազգության մասին տեղեկություններ չեն հաղորդվել։