News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

103 տարեկանում մահացել է գերմանական ինֆորմալիզի հիմնադիրներից մեկը՝ նկարիչ Կարլ Օտտո Հեցը։Այս մասին հայտնում է Deutsche Welle-ը։

Հեցը ծնվել է Գերմանիայում 1914 թ․։ Նա ուսումնասիրել է գեղանկարչություն կիրառական արվեստի դպրոցում ու ստեղծել կտավներ՝ աբստրակցիոնիզմի ու սյուրեալիզմի ոճերով։ Երբ 1933-ին նացիստները եկել են իշխանության՝ նրան արգելել են նկարել ու ցուցադրել իր աշխատանքները։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նկարիչը զինվարական ծառայության է անցել Նորվեգիայում։

Հեցը եղել է «ԿՕԲՐԱ» ավանգարդ շարժման մասնակիցներից, որոնց աշխատանքների առանձնահատկություններից են մարդկանց աղավաղված պատկերներն ու նախնադարյան եւ ազգային արվեստի վերաիմաստավորումը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ