News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ տրանսպորտային միջոցների հապաղումներից եւ հնարավոր խցանումներից խուսափելու նպատակով 2017թ. օգոստոսի 23-ից Երեւան քաղաքի Արշակունյաց պողոտա-Քրիստափորի փողոց եւ Արցախի պողոտա-Արին Բերդի փողոց խաչմերուկներում կկատարվեն երթեւեկության կազմակերպման փոփոխություններ:

Փոփոխությունների արդյունքում՝ աջ շրջադարձով Արշակունյաց պողոտայից դեպի Քրիստափորի փողոց, Քրիստափորի փողոցից դեպի Արշակունյաց պողոտա եւ Արցախի պողոտայից դեպի Արին Բերդի փողոց երթեւեկող տրանսպորտային միջոցները վերոնշյալ խաչմերուկների լուսացույցների սեկցիաների նշված ուղղություններով այսուհետ կերթեւեկեն անընդհատ՝ առանց արգելող ազդանշանի տակ կանգառ կատարելու:

Տպել
Ամենաշատ