News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Երեւանի ավագանու «Ելք» խմբակցությունը երկու ամսվա իր գործունեության ընթացքում հասցրել է լուրջ խնդիրների մասին բարձրաձայնելուց հետո դրանցից մի քանիսին լուծում տալ: Այս մասին այսօր՝ օգոստոսի 22-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ելք» խմբակցության անդամ Արայիկ Հարությունյանը: Նա նշեց, որ այս ընթացքում խմբակցությունը կարողացել է թույլ չտալ կարմիր գծերի համար ուղարկվող հաղորդագրության թանկացում:

«Մեր համառ ջանքերի շնորհիվ կարողացանք հասնել նրան, որ կարմիր գծերի համար ուղարկվող հաղորդագրությունները չթանկանան,  մեր պայքարից հետո ոչ թե 49 դրամով, այլ ընդամնեը 2 դրամով թանկացվեց, որը միջնորդավճար է»,-ասաց նա:

Արայիկ Հարությունյանը նշեց, որ պնդումները, թե «Ելք»-ը փոքր խմբակցություն է եւ չի կարող ազդել մեծամասնության՝ Երեւանի ավագանու «Հանրապետական» կուսակցության որոշումների վրա, այնքան էլ ճիշտ չեն. «Փոքր խմբակցությունը քիչ լծակներ ունի, սակայն, եթե առաջարկները փաստարկված են եւ հանրության շրջանում ակտիվ աջակցություն են ստանում, ապա ստացվում են»:

Արայիկ Հարությունյանը նշեց, որ Երեւանի ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցության հետ համագործակցությունը գնալով փոքրանում է՝ նշելով, որ խմբակցության անդմաները ոչ ադեկվատ հայտարարություններ են անում իրենց հասցեին. «Ընտրությունների ավարտից հետո մեր խմբակցության անդամները համագործակցության հնարավորությունն արդյունավետ է համարել, սակայն, մեր գործընկերները ոչ ադեկվատ պահվածք են դրսեւորում եւ բարդացնում են համագործակցության հնարավորությունները: Տիկին Փոստանջյանի հայտարարությունները լսելուց հետո դժվար է համագործակցության առաջարկներ անել»:

Տպել
Ամենաշատ