News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հնդկաստանում շրջակա միջավայրի աղտոտման դեմ պայքարի պետական խորհուրդը օգոստոսի 20-ին փակել է Մումբայի արվարձանում գտնվող գործարանը: Քանի որ այն թափոնները գետն էր նետում, տեղական շների մորթին կապույտ գույն է ստացել: Այս մասին հայտնում է The Guardian պարբերականը:

Օգոստոսի 16-ին խորհուրդը փոշիներ արտադրող մասնավոր գործարանին նախազգուշացրել է: Ձեռնարկությանն արգելել են գետը թափել քիմիական կապույտ ներկանյութը:

Օգոստոսի 18-ին պարզվել է, որ ընկերությունը նախազգուշացմանը չի արձագանքել: Դրանից հետո անջատել են գործարանի ջուրը, իսկ խորհուրդը գործարանը փակելու փաստաթուղթ է ստորագրել:

Օգոստոսի սկզբին կենդանիների պաշտպանները նկատել են, որ տեղի շները կապույտ մորթի ունեն: Նրանք բողոքել են Մահարաշթրա նահանգի շրջակա միջավայրի աղտոտման վերահսկողության վարչություն (MPCB):

MCPB-ում հետաքննություն են կատարել եւ պարզել, որ շները կապտել են ներկանյութի պատճառով, որը տեղական գործարանը նետում է Քասադի գետը: Հետազոտությունների տվյալներով՝ գետում վտանգավոր արդյունաբերական թափոնների մակարդակը, որտեղ կենդանիները լողացել են եւ ջուր խմել, նորման 13 անգամ գերազանցել է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ