News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Իսպանիայի դատարանը որոշում է ընդունել չարգելափակել օգոստոսի 17-ին Կատալոնիայում ահաբեկչությունների իրագործման գլխավոր կասկածյալներից մեկին: Այս մասին հայտնում է El Pais պարբերականը:

Դատավորը որոշել է Մոհամմեդ Ալյային չարգելափակել եւ գրավով ազատել, կասկածյալներից Սալահ էլ Քարիբը ձերբակալված կմնա եւս 72 ժամ՝ ազգային դատարանի պահանջով մինչեւ հետագա որոշումը: Մյուս 2 կասկածյալները՝ Դրիսա Օուքաբիրը եւ Մոհամմեդ Հուլի Քեմլյալը, դատարանի որոշմամբ կալանավորվել են:

Երեքշաբթի իսպանական դատարան հարցաքննության էին բերվել անցյալ շաբաթ Կատալոնիայում իրագործված ահաբեկչությունների գործով 4 գլխավոր կասկածյալները: Հարցաքննության շրջանակում կասկածյալները հաստատել են այն փաստը, որ նախապես ծրագրել էին մի շարք ահաբեկչություններ կատարել Բարսելոնի հայտնի վայրերում, մասնավորապես՝ Սագրադա Ֆամիլիա տաճարում: Մեղադրյալներին մեղադրանք է առաջադրվել 4 կետով՝ ահաբեկչական խմբավորմանը անդամակցություն, սպանությունների կատարում, վնասի պատճառում, ինչպես նաեւ պայթուցիկ նյութեր պահելու մեղադրանք:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ստամբուլի պողոտաներից մեկում տեղի ունեցած ահաբեկչության հեղինակը ցմահ ազատազրկման է դատապարտվել
Մեղադրող կողմը ի սկզբանե նրա համար 3009 տարվա ազատազրկում էր պահանջել...
ԱՄՆ Պետդեպարտամենտի համակարգողը Անկարայում կքննարկի ահաբեկչության դեմ պայքարի հարցը
Դիվանագետի այցը տեղի է ունենում թուրք-ամերիկյան ծրագրված խորհրդակցությունների շրջանակում
Թբիլիսիում տեղեկատվություն է տարածվել դպրոցներում պատրաստվող ահաբեկչությունների մասին
Մասնավորապես, նման սպառնալիքները տարածվել են ռուսալեզու տարբեր Telegram ալիքներով․․․
Գերմանիայում ձերբակալվել է ռազմական օբյեկտներում դիվերսիա նախապատրաստելու մեջ կասկածվող երկու անձ
Նրանք կասկածվում են դիվերսիոն հարձակումներ նախապատրաստելու մեջ
Ավստրալիայում Սիդնեյի եկեղեցու վրա կատարված հարձակումն ահաբեկչություն են անվանել
Հարձակվողը, որը 16-ամյա դեռահաս է եղել, առաջնորդվել է «ծայրահեղական կրոնական դրդապատճառներով»
Իլոն Մասկը նախազգուշացրել է ԱՄՆ-ում ահաբեկչության սպառնալիքի մասին սահմանին առկա խնդիրների պատճառով
Գործարարը նախազգուշացրել է ահաբեկչության մասին...
Ամենաշատ