News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Թաիլանդցի փրկարարները Պատոնգ քաղաքում չինական աստվածների պատվին երթ են կազմակերպել, որպեսզի նվազեցնեն ճանապարհային պատահարների թիվը: Այս մասին հայտնում է The Phuket News պարբերականը:

Միջոցառումը սկսվել է զառիկող լանջով բլրակի վրա: Դրանով երթեւեկող ավտոբուսները եւ բեռնատարները հաճախ են վթարվում արգելակների հետ կապված խնդիրների պատճառով: Փրկարարներն այնուհետեւ քայլել են քաղաքի փողոցներով, անցել են տաճարը, որի առջեւ հուլիսին զոհերով 2 վթար էր գրանցվել, եւ հասել են դելֆինի արձանին, որը դրված է Պատոնգի լողափի ծայրին:

Երթի մասնակիցները չինական գիտելիքների եւ աստղագուշակության աստված Հե Եյունյային խնդրել են վտանգավոր բլրակ խաղաղություն բերել: Երթին մասնակցել են հոգիներ որսալու փայտե եռանկյունիներով մեդիումներ: Պնդում են, որ երթի ընթացքում նրանց հաջողվել է 167 տղամնարդու եւ 124 կնոջ հոգի որսալ, ինչպես նաեւ երեխաների 20 հոգիներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ