News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Արմավիրը, Մեծամորը եւ մնացած համայնքները, որոնք գտնվում են Հայկական ատոմային էլեկտրակայանից 10 կմ շառավիղով հեռավորության վրա, պետք է ճանաչվեն ՀԱԷԿ-ի ազդակիր համայնքներ: Պետք է ապահովվի ՀԱԷԿ-ի ազդակիր գոտում բնակվող մարդկանց մասնակցությունը ՀԱԷԿ-ին վերաբերող բոլոր որոշումների ընդունման գործընթացում:

Այս պահանջներն առաջ քաշեցին «Հայկական ատոմային էլեկտրակայան, կառավարության նոր որոշումները «կանաչ» իրավունքների տեսանկյունից» թեմայով կլոր սեղանի մասնակիցները, հաղորդում է «ԷկոԼուրը»

«Արմավիրի զարգացման կենտորոն»-ում օգոստոսի 22-ին անցկացված քննարկմանը մասնակցեցին «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ն, «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ն, «Արմավիրի մամուլի ակումբ» ՀԿ-ն, «Հույսի Մեծամոր» ՀԿ-ն եւ Արմավիրի մարզի համայնքների ներկայացուցիչները:

Քննարկման առանցքում էր «Հայաստանի Հանրապետությունում առաջացած ռադիոակտիվ թափոնների եւ աշխատած միջուկային վառելիքի անվտանգ կառավարման ռազմավություն» ՀՀ կառավարության որոշման նախագիծը: Արդյունքում մշակվեց առաջարկությունների փաթեթ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ: Որոշման նախագծի բովանդակությունը եւ կլոր սեղանի առաջարկությունները տրամադրվել են ՀԱԷԿ-ի ազդակիր գոտում գտնվող համայնքներին տարածելու համար:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար
Ապրիլի սկզբին ԱՄՆ-ը հայտարարել էր միջուկային էներգետիկայի զարգացման և էներգետիկական անվտանգության ապահովման հարցում Հայաստանին աջակցելու…
Եվրախորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում դադարեցնել էներգետիկ ոլորտում Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունը
Բացի այդ, բանաձևում նշվում է, որ Ադրբեջանում շարունակվող մարդու իրավունքների խախտումները անհամատեղելի են այդ երկրում COP29 համաժողովի նախապատրաստման հետ
Քննարկվել է Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման հարցը. ՏԿԵՆ
Հանդիպման ժամանակ քննարկվել են Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի...
Հայաստանի խորհրդարանի խոսնակ. Ադրբեջանից գազ գնելը շատ լավ տարբերակ է
Ես շատ դրական եմ վերաբերվում դրան․․․
Brent նավթը թանկացել է մինչև 88,2 դոլար մեկ բարելի դիմաց
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի հունիսյան ֆյուչերսների գինը մեկ բարելի դիմաց կազմում է 88,17 դոլար
Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Իջևանում, Երևանում, Գյումրիում և Սպիտակում
Նոր կառուցված գազասպառման համակարգը գործող ցանցին ներմիացման...
Ամենաշատ