News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Վերջին շրջանում Ադրբեջանի թեման դարձել է իսրայելական լրատվամիջոցների նախասիրած թեմաներից մեկը: Իսրայելի եւ Ադրբեջանի հարաբերությունները նախկինում էլ են քննարկվել, սակայն Ադրբեջան Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի այցին հետեւել է Բաքվի նկատմամբ մամուլի առանձնահատուկ հետաքրքրությունը, ոչ միշտ՝ դրական:

«Իսրայելական անխոնջ լրատվամիջոցները հաճախ են սխալվում իրենց մրցակիցներին տապալելու փորձեր կատարելիս»,- NEWS.am-ի հետ զրույցում նշեց Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան, Ջորջ Մեյսոնի համալսարանի պրոֆեսոր Ռիչարդ Կոզլարիչը:

Բարձրակետը Maariv պարբերականի վերջին սկանդալային հոդվածն էր, որի համաձայն՝ Ադրբեջանը իսրայելական ընկերությանը խնդրել է հարվածային անօդաչուի հնարավորությունները կենդանի ցուցադրել հայ զինվորականների դեմ: Ավելին՝ Իսրայելի Պաշտպանության նախարարությունը հայտարարեց, որ այս տեղեկությունները ստուգում է:

Դիվանագիտական ծառայության ընթացքում Ռիչարդ Կոզլարիչը 3 տարի աշխատել է Թել Ավիվում ԱՄՆ դեսպանատանը՝ ղեկավարելով տնտեսական բաժինը: Նրա խոսքով՝ փորձը հուշում է, որ Իսրայելի Պաշտպանական բանակը հազվադեպ է հաստատում կամ հերքում մամուլի շահարկումները: «Նման հարցերում միակ հուսալի աղբյուրը Պաշտպանական բանակի մամուլի քարտուղարն է»,- կարծում է նախկին դիվանագետը:

Կոզլարիչը նաեւ նշեց, որ Ադրբեջանի նկատմամբ իսրայելական լրատվամիջոցների ուշադրությունը մի քանի գործոններով է պայմանավորված՝ առաջին հերթին Նեթանյահուի Բաքու այցի լայն լուսաբանմամբ: Չի կարելի անտեսել նաեւ այն փաստը, որ «Նեթանյահուի կոռումպացված վարքի մասին պնդումները կարող էին մամուլի հետաքրքրությունը հրահրել այդ կոռուպցիայի հնարավոր արտասահմանյան կապերի հանդեպ»: Վերջապես՝ իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինի դատավճիռը եւ ադրբեջանական բանտում ազատազրկելը մեծացրել է մեդիայի ուշադրությունը իսրայելա-ադրբեջանական հարաբերությունների նկատմամբ, ամփոփեց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՄԻԵԴ-ը մերժել է Ալեքսանդր Լապշինի գործով Ադրբեջանի բողոքը
Մոտ երեք տարի պահանջվեց, մինչեւ ՄԻԵԴ-ը մեղավոր ճանաչեց Ադրբեջանի իշխանություններին եւ նրանց պարտավորեցրեց դրամական փոխհատուցում վճարել բլոգերին․․․
Ադրբեջանը բողոք է ներկայարցել ՄԻԵԴ-ում Լապշինի մահափորձի փաստով գործի վերանայման համար
«Հիանալի նորություն։ Ադրբեջանը բողոք է ներկայացրել ՝ 2021 թվականի հոկտեմբերի 11-ին ՄԻԵԴ-ում գործի վերանայման համար․․․
Լապշին. Ադրբեջանի դեմ իմ բողոքի վերաբերյալ Եվրոպական դատարանի որոշումն այսուհետ մտավ պատմության մեջ
«Եվ այժմ Ալիեւի համար այս «անհարմար» միջադեպը նշվելու է Ադրբեջանում մարդու իրավունքների խախտման վերաբերյալ յուրաքանչյուր զեկույցում...
Լապշինը հաշիվ է բացել «Արցախբանկ»-ում՝ ՄԻԵԴ որոշման համաձայն Բաքվից 30 հազար եվրո ստանալու համար
«Հաղթանակ! Մարդու իրավունքների եվրոպական դատարանն Ադրբեջանի իշխանություններին մեղավոր է ճանաչել Բաքվի բանտում իմ դեմ սպանության փորձ կատարելու եւ դաժան խոշտանգումների մեջ...
Լապշին. Ես մի քիչ խղճում եմ Իլհամ Ալիեւին, նա վաղուց նման նվաստացման չէր ենթարկվել
Սկզբում նա անձամբ եւ ամենաբարձր մակարդակով մեկնաբանեց իմ ձերբակալման այս ամբողջ պատմությունը, քննարկեց Լուկաշենկոյի հետ, պարծեցավ, իմ հետեւից ուղարկեց իր անձնական ինքնաթիռը․․․
ՄԻԵԴ-ը Ադրբեջանի իշխանություններին մեղավոր է ճանաչել Ալեքսանդր Լապշինի դեմ մահափորձի մեջ
Ադրբեջանին պարտավորեցրել են ինձ 30 000 եվրո փոխհատուցում վճարել․․․
Ամենաշատ