News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արտուշ Գաբրիելյանը նիստերի դահլիճ հրավիրեց հեռացված երկու ամբաստանյալներին…

«Սասնա ծռերի» գործով հերթական դատական նիստին այսօր՝ օգոստոսի 30-ին, դատավոր Արտուշ Գաբրիելյանը հանրային պաշտպան ներգրավվեց՝ առանց ամբաստանյալ Արեգ Կյուրեղյանի եւ Սմբատ Բարսեղյանի համաձայնության:

Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արտուշ Գաբրիելյանը նիստերի դահլիճ հրավիրեց հեռացված երկու ամբաստանյալներին՝ նրանց դիրքորոշումն իմանալու համար: Չնայած Բարսեղյանն ու Կյուրեղյանը հստակ հայտարարեցին, որ հրաժարվում են հանրային պաշտպանից, Արտուշ Գաբրիելյանը որոշում կայացրեց երկրորդ հանրային պաշտպանը ներգրավվել: Հետաքրքիր է, որ Արմեն Բիլյանի դեպքում հանրային պաշտպան չներգրավվեց դատավորը, իսկ մյուս երկուսի դեպքում ներգրավվեց երկրորդ պաշտպանին:

«Ինչո՞ւ միասնական դիրքորոշում չունեք: Մի դեպքում որոշում եք չներգրավվել, իսկ մյուս դեպքում՝ ներգրավվում եք»,- Արտուշ Գաբրիելյանին դիմեց պաշտպան Լուսինե Սահակյանը:

Դատավորն անդրդվելի մնաց. ներգրավվեց երկրորդ հանրային պաշտպանին: Ներկա պաշտպանների մյուս հարցին՝ ինչու է որոշում կայացվել նույն ամբաստանյալի համար ներգրավվել երկրորդ հանրային պաշտպանին, Արտուշ Գաբրիելյանը բավականին ուշագրավ պատասխան տվեց. «Հաշվի առնելով Սմբատ Բարսեղյանի եւ Արեգ Կյուրեղյանի գործի բարդությունը՝ Հանրային պաշտպանի գրասենյակը որոշել է երկրորդ հանրային պաշտպանին ներգրավվել: Բացի դրանից, Արմինե Ֆանյանն աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով կարող է չկարողանալ մասնակցել նիստերին»:

Լուսինե Սահակյանը հակադարձեց՝ Հանրային պաշտպանի գրասենյակն ինչ իրավունք ունի դատարանի փոխարեն նման որոշում կայացնել: Դատավոր Արտուշ Գաբրիելյանը շարունակեց ընթերցել որոշման տեքստը: Հանրային պաշտպան Գարեգին Մարգարյանը հայտարարեց, սակայն, որ ինքը պաշտպանություն իրականացնել չի կարող, քանի որ չունի ամբաստանյալների համաձայնությունը, սակայն նիստերին պարտադիր կներկայանա, որովհետեւ կա դատարանի որոշում: Արտուշ Գաբրիելյանը կրկին անդրդվելի մնաց՝ մեկ շաբաթ ժամանակ տալով Մարգարյանին ծանոթանալու գործի նյութերին:

Նշենք, որ նիստի մեկնարկին ամբաստանյալ Գագիկ Եղիազարյանը միջնորդեց նիստը հետաձգել, քանի որ իր պաշտպաններից եւ ոչ մեկը ներկա չէ: Դատավորը, առանց քննարկելու միջնորդությունը, նիստը շարունակեց, ավելի ուշ արդեն դատական սանկցիա կիրառեց Եղիազարյանի նկատմամբ եւ հեռացրեց դահլիճից՝ «ծիծաղելու համար»:

Դատական նիստը հետաձգվեց եւ նշանակվեց սեպտեմբերի 6-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ