Օգոստոսի 31-ին ԵԱՀԿ-ի անցկացրած դիտարկման ժամանակ Ադրբեջանի Զինված ուժերը մի քանի անգամ խախտել են հրադադարի ռեժիմը: Տեղեկությունը հաստատել է նաեւ ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
Նրա խոսքով՝ դիտորդական խումբն անմիջականորեն կրակահերթերի տակ չի եղել: Հակառակորդի զինուժը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԵԱՀԿ-ն դիտարկում է իրականացրել Տավուշի մարզի Չինարի գյուղի ուղղոււթյամբ: Ներկայում պարզում են, արդյո՞ք կրակ է բացվել նաեւ գյուղի ուղղությամբ: