News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Սասնա ծռերի» գործով դատարանն ի սկզբանե որդեգրել է մի գործելաոճ, որ հեռացնի ամբաստանյալների պաշտպաններին եւ ներգրավի հանրային պաշտպաններ՝ այսպիսով իրականացնելով ֆիկտիվ պաշտպանություն։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 31-ին, դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է գործով պաշտպան Ինեսսա Պետրոսյանը։

«Մեր պաշտպանյալները պետք է վերադարձվեն նիստերի դահլիճ եւ հնարավորություն պետք է ստեղծվի, որ մենք լինենք մեր պաշտպանյալների կողքին, այնպես չարվի, որ մենք չկարողանանք նրանց հիմնական պաշտպանությունն ապահովել։ Ամբողջ խնդիրն այն է, որ ի սկզբանե որդեգրվել էր մի գործելաոճ, որ հեռառացվեին ամբաստանյալների պաշտպանները եւ իրենց ընտրած պաշտպանները շարունակեին եւ կարողանային հանրային պաշտպանի գրասենյակի միջոցով ապահովել այդ ֆիկտիվ պաշտպանությունը ու արագ-արագ առաջ տանել գործը։ Այստեղ է խնդիրը»,-ասել է պաշտպանը։

Նրա գնահատմամբ՝ դատարանի այդ սցենարը խայտառակություն է, որը պետք է տապալել։

«Գտնում եմ, որ ամեն ինչ պետք է անել, որ այդ սցենարը չաշխատի։ Ուղղակի խայտառակություն է, որ այս իրավիճակում ոտնահարեն մարդու իրավունքները, դատախազները դատավորների հետ միասին թող ասեին՝ յուրաքանչյուր դատապարտյալը այսքան պետք է դատապարտվի ու ավարտեին գործը։ Նրանք ուղղակի քրեական դատավարութունից զատ են աշխատում»,-ասել է Ինեսսա Պետրոսյանը՝ հավելելով, որ այդ հարցը կփորձեն բարձրացնել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի միջոցով։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ