News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 22
Տեսնել լրահոսը

Հայաստանի պաշտպանության նախարարությունը նախատեսում է Աֆղանստանում հայ խաղաղապահների թիվը 2011-ի կեսերին ավելացնել 5-ով:

Հիշեցնենք, որ Աֆղանստանում հայաստանցի խաղաղապահների թվի ակնկալվող մեծացման մասին դեռեւս մի քանի օր առաջ խոսել էր ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Կլաուդիո Բիզոնիերոն` Դաշինքում Հայաստանի առաքելության ղեկավար Սամվել Մկրտչյանի հետ հանդիպման ժամանակ:

Աֆղանստանում Միջազգային անվտանգության աջակցության ուժերի կազմում հայ խաղաղապահների թիվն այս պահին 40 է: Ստորաբաժանման խնդիրը Կունդուզ քաղաքի օդանավակայանի անվտանգությունն ապահովելն է։ Հայկական զորախմբի կազմում ընդգրկված են հրաձիգներ, հրաձիգ-վարորդներ, բժիշկներ:

«Նոր պայմանավորվածությամբ, Աֆղանստան հավելյալ թվաքանակով կմեկնեն բացառապես սպաներ` աֆղանական բանակի անձնակազմին վերազինելու համար», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտնել է Աֆղանստանում հայկական առաջին զորախմբի հրամանատար, փոխգնդապետ Արկադի Տոնոյանը, հավելելով, որ այս քայլով մեծանում է Հայաստանի ռազմական կարեւորությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ