Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանի ու Էլմար Մամեդյարովի հանդիպման կոնկրետ ժամկետը դեռ որոշված չէ: Այս մասին, այսօր՝ NEWS.am-ի հետ զրույցում նշել է Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը։
Նրա խոսքով, դեռեւս երկու ամիս առաջ էր հայտարարվել, որ հանդիպումը տեղի է ունենալու Նյու Յյորքում կայանալիք ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի շրջանակներում, սեպտեմբերին:
«Հանդիպումը կլինի հավանաբար սեպտեմբերի 20-ից հետո, սակայն կոնկրետ ժամկետը դեռեւս ճշտվում է», - ընդգծեց Բալայանը: