![](img/news/04/08/82/default.jpg)
Թուրք մի բարձրաստիճան պաշտոնյա, ով չի ցանկացել նշել իր անունը, հայտնել է, որ Թուրքիան եւ Իսրայելը «փոխզիջումային ձեւակերպում» են փնտրում, որը կբերի երկու երկրների միջեւ հարաբերությունների կարգավորման։
Նա ընդգծել է, որ համաձայնագրի տեքստում ցույց կտրվի, որ Իսրայելը չի գործել չարամտորեն, երբ մայիսի 31-ին «ազատության նավատորմում» Գազա ուղեւորվող Թուրքիայի քաղաքացիներ են սպանվել։ Նրա խոսքով, Իսրայելի վարչապետը շատ է կարեւորում Թուրքիայի հետ հարաբերությունները:
Թուրքական օգնությունը՝ երկու հակահրդեհային օդանավ, բարձրաստիճան պաշտոնյայի կարծիքով, «հնարավորությունների պատուհան» են բացել։