News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հանրահավաքներին կարող են մասնակցել ե՛ւ ոստիկանները, ե՛ւ զինծառայողները, սակայն առանց համազգեստի եւ քաղաքականության։ Այս մասին սեպտեմբերի 12-ին՝ «Հավաքների օգնության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը ներկայացնելիս, Ազգային ժողովում հայտարարեց ԱԺ պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանը։

Դրան ի պատասխան՝ պատգամավորները նկատեցին, որ ապաքաղաքական հանրահավաք՝ որպես այդպիսին, լինել չի կարող։ Այստեղ Թովմասյանն առարկեց․ «Ինչու՞։ Պատկերացրեք, որ իքս երգիչը Հայաստան է ժամանում։ Նրա գալու դեմ հանրահավաք է կազմակերպվում։ Օրինակ՝ եթե նախկինում նա հակահայկական հայտարարություններով է հանդես եկել կամ մարդիկ կարծում են, որ նա չի համապատասխանում մեր մշակույթի ոգուն։ Ոստիկանները կամ զինծառայողները կարող են առանց ծառայողական համազգեստի մասնակցել նման հանրահավաքի, քանի այն որեւէ քաղաքական ուժի օգտին ուժի չէ»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ