News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հոուփ Հիքսին նշանակել է Սպիտակ տան հաղորդակցության հարցերով մշտական տնօրեն, հայտնել են ԱՄՆ վարչակազմի պաշտոնատար անձինք,հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։

Հիքսը Սպիտակ տան հաղորդակցության հարցերով տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարն է, այդ պաշտոնին փոխարինել է Էնթոնի Սկարամուչիին, որին հեռացրել էին պաշտոնից ընդամենը երկու շաբաթվա պաշտոնավարությունից հետո։

Ավելի վաղ Հիքսը եղել է Թրամփի նախընտրական շտաբի մամուլի քարտուղարը, իսկ հետագայում՝ նախագահի օգնականը։

Անցյալում Հոուփ Հիքսը աշխատել է Trump Organization-ում՝ մասնավոր բիզնես կառույցների գլոբալ միությունում, որը Թրամփների ընտանիքի սեփականությունն է ։

Վերջերս 28-ամյա Հիքսն արդարադատությւան նախարարության նախկին աշխատակից Ռոբերտ Թրաութին վարձակալել էր որպես փաստաբան, որը պաշտպանում է նրա շահերը՝ 2016-ի նախագահական ընտրությունների ընթացքում Թրամփի օգնականների ու Ռուսաստանի միջեւ հնարավոր դավադիր կապերի մասին հետաքննության կապակցությամբ, որը հատոււկ դատախազ Ռոբերտ Մյուլերն է վարում։

Հետաքննության շրջանակում Մյուլերը մտադիր է հանդիպել Հիքսի ու Թրամփի եւս հինգ աշխատակիցների հետ։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ