News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ազգային ժողովը սեպտեմբերի 13-ին առաջին  ընթերցմամբ ընդունեց «Հավաքների ազատության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը։ Կողմ է քվեարկել 68 պատգամավոր, դեմ՝ 28-ը, հայտնում է NEWS.am–ի թղթակիցը։

Դեմ է քվեարկել «Ծառուկյան» դաշինքը, «Ելք» դաշինքը կողմ է եղել։

«Փոփոխությունները, որոնք մեզ մտահոգում էին, տեղ չեն գտել։ Հիմնական զեկուցողն ու համազեկուցողն այդպես են հավաստիացրել մեզ, եւ դա մեզ համար բավարար է»,– պարզաբանել է Նիկոլ Փաշինյանը։

Օրինագծով սահմանափակվում է հանրահավաքներ անցկացնելու իրավունքը։ Թեպետ խոսքը քաղաքացիների սահմանադրական իրավունքի մասին է, բայց մի խումբ քաղաքացիների այդ իրավունքը չի կարող գերակայել այլ սահմանադրական իրավունքների (կյանքի, անվտանգության եւ այլն) նկատմամբ։ Բացի այդ, ուժային կառույցների աշխատակիցները չեն կարող համազգեստով մասնակցել հանրահավաքներին։ Իսկ մասնակցության դեպքում նրանք պետք է չեզոք վարք դրսեւորեն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ