News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Մոսկվայի էլիտար նորակառույց շենքում պահեստային սենյակը նույն գինն ունի, ինչ բիզնես կարգի երկսենյականոց բնակարանը

Contact Real Estate –ի փորձագետները հայտնել են Մոսկվայի Knightsbridge Private Park նորակառույց էլիտար շենքում պահեստային սենյակի առավելագույն գինը։ Պարզվում է, որ 55 քառ․ մ մակերեսով տարածքն այնտեղ 18․9 մլն ռուբլի արժե։ Այսպիսով, ըստ փորձագետների, պահեստային սենյակի գինը գրեթե նույնն է, ինչ բիզնես կարգի նորակառույց շենքերում երկսենյականոց բնակարանի գինը։ Իսկ ահա մակերեսով այդ պահեստային սենյակը չի զիջում երկսենյականոց բնակարաններին։

Բարձր արժեքով երկորրդ տեղն է զբաղեցնում պահեստային սենյակը «Սադովիե կվարտալի» բնակելի համալիրում, որի համար 1․8 մլն ռուբլի են պահանջում։ Ընդ որում մակերեսով այն զգալիորեն փոքր է՝ 12 քառ․ մետր։ Երրորդ տեղում էլ «Օրդընկա, 19» բնակելի համալիրի մառանն է՝ 1․4 մլն ռուբլով։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ