News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Սեպտեմբեր 20
Տեսնել լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեի Երեւանի քննչական վարչության Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի վարույթում դպրոցականին դանակահարելու դեպքի առթիվ քննվող քրեական գործով ձերբակալվել է համադասարանցին։

Սեպտեմբերի 12-ին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից ահազանգ էր ստացվել, որ կտրած-ծակած թափանցող վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել մի պատանի։ Ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ տղան վնասվածքն ստացել է սեպտեմբերի 12-ին՝ ժամը 09։20-ի սահմաններում՝ դպրոցում անձնական հարցերի շուրջ համադասարանցիների հետ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ։

Դեպքի առթիվ Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով տուժածի համադասարանցին ձերբակալվել է՝ ծանր մարմնական վնաս պատճառելու կասկածանքով։

Նախաքննությունը շարունակվում է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջ
Լոս Անջելեսի ոստիկանությունը որոնում է բարբարոս հային, որը պղծել է սիկհերի տաճարը
Ավելին՝ տղամարդը սպառնացել էր հանցագործության ականատեսներին՝ ասելով, որ կկտրի նրանց կոկորդը․․․
Առանձնապես խոշոր չափերով կաշառք պահանջելու գործն ուղարկվել է դատարան
Նրանք կալանավորված են...
Թուրքիայում դանակահարելով սպանել են 5 տարեկան երեխայի
Ընտանիքի փոքր երեխան՝ 5–ամյա տղան երեկոյան տուն չի եկել, որից հետո...
Թուրքիայում կանանց համար նախատեսված տրոլեյբուսը վիճաբանությունների առիթ է դարձել
Պետականորեն սեռային խտրականություն է իրականացվում...
Ամերիկացի դեսանտավորը պատին է բախվել ցուցադրական ելույթի ժամանակ
Դեսանտավորներից մեկը ցուցադրական ելույթի ժամանակ չէր հաշվարկել վայրէջքի հետագիծը եւ բախվել էր տրիբունաներին․․․
Խորվաթիայում բանակը պայքարում է ջրհեղեղի հետեւանքների դեմ
Ըստ տեղական իշխանությունների նախնական տվյալների՝ ջուրը ողողել է մոտ 1000 օբյեկտներ…
Ամենաշատ
Partner news