Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թյորբյորն Յագլանդը Ադրբեջանի նկատմամբ «աննախադեպ իրավաբանական գործողությունների» կոչ է արել՝ ի հեճուկս ՄԻԵԴ որոշման՝ քաղբանտարկյալներին ազատ արձակելուց հրաժարվելու համար։
Եվրոպայի խորհրդի դեսպանների նիստում իր ելույթի ժամանակ՝ նա կոչ է արել դատական պարզաբանումներ սկսել, հաղորդում է The Guardian-ը։ Խոսքն ընդդիմադիր Իլքար Մամադովի մասին է, որը դատապարտվել է իշխանություններին քննադատելու համար։
Յագլանդը ցանկանում է կիրառել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 46․4-րդ հոդվածը, որի կիրառումը կարող է հանգեցնել Ադրբեջանի՝ Եվրոպայի խորհրդից հեռացվելուն։
Նախկինում նման պատժամիջոցներ չեն կիրառվել, եւ Նախարարների կոմիտեի կողմից համապատասխան գործողություններ կպահանջեն։