News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստան–ԵՄ համաձայնագիրը մինչեւ ստորագրման պահը չի հրապարակվի, եւ դրանում ոչ մի զարմանալի բան չկա։ Այս մասին սեպտեմբերի 14-ին հայտարարել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին՝«Հայաստանի մարզերում եվրոպական ակումբների» էսսեների մրցանակաբաշխության արարողության ժամանակ։

Նրա խոսքով՝ դա աշխատանքի սովորական կարգն է։ «Երբ ԵՄ–ն բանակցություններ է վարում երկկողմ համաձայնագրի շուրջ, այդ փաստաթղթերը մինչեւ ստորագրման պահը չեն հրապարակվում»,– նշել է Սվիտալսկին։

Նա հավելել է, որ տեքստը չի հրապարակվում որոշ պատճառներով։ «Առաջին հերթին՝ համաձայնագիրը նախագիծ է համարվում, քանի դեռ այն ստորագրված չէ։ Այն նախագիծ է համարվում անգամ, երբ նախաստորագրված է։ Երկրորդ պատճառն այն է, որ ընթանում է դիվանագիտական գործընթաց, որը պետք է գաղտնի մնա»,– նշեց Սվիտալսկին։

Նա կոչ արեց համբերել, իսկ բոլոր նրանց, ովքեր անհամբեր են, խորհուրդ տվեց կարդալ նմանատիպ այլ համաձայնագրերի բովանդակությունը։ «Իհարկե, դրանց բովանդակությունը տարբերվում է, բայց մեծ մասը նույնն է կամ նման։ Մենք ասել ենք, որ փաստաթուղթը, մասնավորապես դրա տնտեսական մասը, տարբերվելու է Ասոցացման մասին համաձայնագրից։ Դա ստանդարտ դիվանագիտական կարգ է։ Մենք պետք է փաստաթուղթը պահենք մեր սեղաններին եւ դարակներին մոտ, քանի դեռ այն չի ստորագրվել»,– ասաց Պյոտր Սվիտալսկին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ ֆինանսների նախարարը Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ֆինանսատնտեսական համագործակության համակարգման հարցերը
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ապրիլի 26-ին ընդունել է  Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին…
Դանիայի պատվիրակությունը միացել է Գորիսում ԵՄ առաքելությանը
Դանիական Խաղաղության և ժողովրդավարության տեղակայման կենտրոնի (DFPD) պատվիրակությունն այցելել է Գորիսում գտնվող ԵՄ դիտորդական առաքելության (EUMA) օպերատիվ գրասենյակ...
ԵՄ-ն սկզբունքային նշանակություն է տալիս Ալմա-Աթայի հռչակագրին՝ որպես կողմերի միջև սահմանազատման հիմք. Մարագոս
ԵՄ դեսպանի հետ քննարկել ենք Հաաստանի սահմանների և ներսում առկա իրավիճակ մասին…
ԵԽ-ն դեմ է արտահայտվել Վրաստանի հետ անդամակցության բանակցություններին՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով
Բանաձևին կողմ է քվեարկել 425 պատգամավոր, դեմ՝ 25, ձեռնպահ՝ 30...
Եվրախորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում դադարեցնել էներգետիկ ոլորտում Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունը
Բացի այդ, բանաձևում նշվում է, որ Ադրբեջանում շարունակվող մարդու իրավունքների խախտումները անհամատեղելի են այդ երկրում COP29 համաժողովի նախապատրաստման հետ
Եվրախորհրդարանը հաստատել է 10 հազար եվրո կանխիկ վճարումների սահմանաչափը
Հաղորդվում է, որ Եվրամիության ամենավտանգավոր հանցավոր խմբավորումների ավելի քան մեկ երրորդը իրենց եկամուտները լվանում են անշարժ գույքի միջոցով
Ամենաշատ