News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Apple-ը բացատրել է, թե ինչու iPhone X -ի պրեզենտացիայի ժամանակ չի հաջողվել առաջին իսկ փորձից արգելաբացել սմարթֆոնը «դեմքի սկաներ» ֆունկցիայի օգնությամբ։

Կորպորացիայի ներկյացուցչի խոսքով՝ Face ID ֆունկցիան ճիշտ է աշխատել։  Ընկերության ԾԱ հարցերով փոխնախագահ Քրեյգ Ֆեդերիգին չի կարողացել արգելաբացել սմարթֆոնը՝ անվտանգության համակարգի աշխատանքի առանձնահատկությունների պատճառով։ Եվ այսպես դեմքը սկանավորելու երկու անհաջող փորձերից հետո սմարթֆոնը պահանջում է պին- կոդ մուտքագրել։

«Պրեզենտացիայի նախապատրաստման ժամանակ Face ID-ն փորձարկել էին մի քանի աշխատողների վրա։ Մի քանի անհաջող փորձից հետո համակարգն արել էր այն, ինչ պիտի աներ՝ պահանջել էր պին- կոդ մուտքագրել»,- պատմել է լրագրող Դեւիդ Փոգը ընկերության աշխատակցի հետ զրուցելուց հետո։

Նոր սմարթֆոնի ցուցադրության ժամանակ Ֆեդերիգին չէր կարողացել դեմքի սկաների օգնությամբ միանգամից արգելաբացել հեռախոսը ու շտապել էր ուրիշ հեռախոսի վրա ցուցադրել այդ ֆունկցիան։ Այդ միջադեպից հետո սոցցանցերում բուռն շահարկումներ էին սկսվել Face ID նոր ֆունկցիայի տապալման մասին։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հենց խոսում ենք կրիպտոարժույթից, բոլորը խուճապահար ասում են՝ հեսա ամեն ինչ կքանդվի. Ես այդ գծերն անցել եմ. Փաշինյան
Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում...
Արհեստական ​​ինտելեկտը օգնել է բացահայտել Ռաֆայելի նկարի առեղծվածը
Հետազոտողները նեյրոնային ցանց են վարժեցրել՝ ճանաչելու նկարչի ոճը՝ հարվածներ, գունային գունապնակի...
Իտալական հակամենաշնորհային կարգավորիչը տուգանել է Amazon-ին 10 միլիոն եվրոյով
Բոլոր այն սպառողները, որոնք 2023 թվականին բողոքել են հաճախորդների սպասարկման այս գործելակերպից, փոխհատուցում կստանան
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը (ֆոտո)
AKNEYE տաղավարը նման չէ որևէ այլ թվային տիրույթի. այստեղ ընդգծվում է արվեստի ապագայի տեսլականը, որտեղ սահմաններ չկան...
Ինչո՞ւ են դանդաղում ԳԱԱ բարեփոխումները. Գերատեսչությունները տարիով չեն արձագանքում առաջարկներին՝  Ա. Սաղյան
ԳԱԱ–ն բարեփոխումները համակարգում ձեռնարկել է 2022 թվականից, երբ կառավարությունն առաջ  էր տանում գերազանցության կենտրոններ ստեղծելու ռազմավարությունը...
Անդրեասյանը խոստանում է՝ գիտական ​​ինստիտուտների ձևաչափը, կարգավիճակը և ինքնավարության աստիճանը կքննարկվեն
Նա պարզաբանեց, որ նպատակը բարձրագույն կրթության և գիտահետազոտական ոլորտի ​​կապերի ամրապնդումն է...
Ամենաշատ