News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Առանց Հայաստանի համաձայնության ԵՏՄ-ին Թուրքիայի անդամակցությունն անհնար է։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտնել է «Հայ դատի» գրասենյակի եւ ՀՅԴ քաղաքական հարցերով ղեկավար Կիրո Մանոյանը;

Նրա խոսքով ԵՏՄ-ին Թուրքիայի անդամակցության հեռանկարը իրատեսական չէ հետեւյալ հասարակ պատճառով՝ ԵՏՄ-ին միանալը նշանակում է հատուկ հարաբերություններ մաքսային ոլորտում։ «Թուրքիան ԵՄ Մաքսային միության անդամ է։ Ես չեմ կարծում, թե ԵՄ-ն կհամաձայնի, որ Թուրքիան միաժամանակ լինի ԵՄ ՄՄ եւ ԵՏՄ-ի անդամ ։ Իսկ եթե Թուրքիան որոշի դուրս գալ ԵՄ ՄՄ-ից , դա արդեն այլ հարց է, որը պետք է քննարկվի։ Հասկանալի է, որ առանց Հայաստանի համաձայնության ԵՏՄ-ին Թուրքիայի անդամակցությունն անհնար է»,- ասել է Կիրո Մանոյանը։

Այն հարցին,արդյոք նա հնարավոր է համարում, որ Թուրքիան իր արտաքին քաղաքական վեկտորը կփոխի դեպի Ռուսաստանի եւ ԵՏՄ, Կիրո Մանոյանը պատասխանել է «Իր վարքագծով Թուրքիան փորձում է ոչ թե փոխել վեկտորը, այլ ավելի շուտ ճնշում գործադրել Արեւմուտքի վրա։ Դիտարկենք թեկուզ Չինաստանից կամ հիմա արդեն նաեւ Ռուսաստանից այդ նույն սպառազինությունների գնումը՝ ՆԱՏՕ-ի մասնակից երկիրը Ռուսաստանից գնում է ՀՕՊ համակարգեր ։ Սա պարզապես ճնշում է Արեւմուտքի վրա, քանի որ այսպես մեկ օրում արտաքին քաղաքականության վեկտորը փոխել հնարավոր չէ։ Դա մեծ խնդիրների հետ է կապակցված։ Այսինքն Թուրքիան չի փոխում իր վեկտորը։ Իսկ Ռուսաստանը փորձում է օգտվել Թուրքիայի տրամադրվածությունից, որպեսզի սեպ խրի Արեւմուտքի հետ նրա հարաբերությունների մեջ։ Այդուհանդերձ, որքան տարաձայնություններ էլ որ լինեն Թուրքիայի ու ԵՄ-ի միջեւ՝ Թուրքիան ու ՆԱՏՕ-ն եղել են ու կլինեն միասին»։

Հիշեցնենք, որ Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Զեյբեկչին Իզմիրում ցուցահանդեսի ժամանակ ասել է․ «Մենք առաջարկություն ունենք, որ Թուրքիան սկսի բանակցել ԵՏՄ-ի հետ՝ մաքսային համաձայնագիր կնքելու մասին։ Չխախտելով ԵՄ-ի հետ նույնատեսակ համաձայնագրերը՝ Թուրքիան ցանկանում է հարթել նաեւ ԵՏՄ-ի հետ համագործակցություն»։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թաիլանդը պատրաստակամություն է հայտնել սկսել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները
Այն կավելացնի երկկողմանի առևտրի ծավալները և ապագայում ճանապարհ կհարթի Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնագրի համար
Հայաստանը ԵԱՏՄ-ից ամենաշատ օգուտներն է ստանում, դա հաշվարկված է. Լավրով
Հայաստանի տնտեսության 35%-ն իրականացվում է կազմակերպությանը մասնակցությամբ...
Այսուհետ հայ ոսկերիչները կկարողանան ԵԱՏՄ ողջ տարածքում իրենց արտադրանքն առանց լրացուցիչ վարչարարության  շրջանառել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 11-ի նիստում սահմանեց ՀՀ տարածքում թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք...
Իրանի դեսպանը հայտարարել է ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու երկրի շահագրգռվածության մասին
Հետագայում, որպես [մերձեցման] առաջին փուլ, մենք ցանկանում ենք դիտորդ դառնալ [ԵԱՏՄ-ի հետ], այնուհետ...
ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան
Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու...
«Դեռ որոշում չկա». Հայաստանը քննարկում է ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովին մասնակցել-չմասնակցելու հարցը
Նա նշեց, որ երբ որոշում լինի` այդ որոշման վերաբերյալ լրացուցիչ հայտարարություն կլինի...
Ամենաշատ