News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Թուրքիան հույս ունի, որ առաջիկա ամիսներին Ռուսաստանը կչեղարկի թուրքական լոլիկի ներմուծման արգելքը, հայտնել է գյուղատնտեսության փոխնախարար Մեհմեթ Դանիշը՝ Անթալիայում գյուղատնտեսական հարցերով ռուս-թուրքական խորհրդակցության ավարտից հետո։

Ռուսաստանի Գյուղնախից ավելի վաղ հայտնել էին, որ ռուս-թուրքական գործադիր կոմիտեի առաջին նիստի ժամանակ ծրագրվում էր քննարկել հարցերի ամբողջ սպեկտրը, այդ թվում լոլիկի մատակարարումները։ Նախարար Ալեքսանդր Տկաչեւի խոսքով՝ Ռուսաստանը կարող է թուրքական լոլիկի ներմուծումը թույլատրել գալիք ձմեռվանից ոչ շուտ։

«Մեր լոլիկը Ռուսաստան արտահանելու հարցում դեռ խոչընդոտ է հանդիսանում Ռուսաստանի կառավարության որոշումը։ Մենք ակնկալում ենք, որ առաջիկա ամիսներին փոփոխություններ կարվեն ու մեր լոլիկի ճանապարհը կբացվի»,- ասել է Դանիշը։

Նրա խոսքով՝ բանակցությունների ընթացքում քննարկվել են բանջարեղենի, սպիտակ ու կարմիր մսի մատակարարումները։ Կողմերը նաեւ պայմանավորվել են հնարավորինս շուտ կարգավորել բույսերի կարանտինի ոլորտում առկա խնդիրները։ «Տեխնիկական առումով մեր դիրքորոշումները մոտեցել են։ Հույս ունեմ, որ դա օգուտ կտա երկու երկրների արտադրողներին ու արտահանողներին»,- ասել է Դանիշը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ