News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն հաջորդ շաբաթ կարող է համազգային ռազմական դրություն հայտարարել, եթե զանգվածային բողոքի ակցիաները անկարգությունների վերածվեն։  AFP-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է երկրի Պաշտպանության նախարար Դելֆին Լորենցանան։

«Նա ասել է, որ եթե ձախակողմյանները փորձեն զանգվածային բողոքի ակցիա կազմակերպել եւ անկարգություններ հրահրեն, նա կարող է (ռազմական դրություն հայտարարել)», -ասել է Լորենցանան։ 

Նա նաեւ նշել է, որ Դուտերտեի՝ ռազմական դրություն հայտարարելու շանսերը  մեծ չեն, քանի որ կասկածում է, որ բողոքի ակցիաներին այնքան մեծ թվով մարդ կմասնակցի, որքան նախատեսում են կազմակերպիչները։

«Բռնապետության դեմ շարժում» խմբերի կոալիցիան սեպտեմբերի 21-ին Մանիլայում Դուտերտեի՝ թմրավաճառության քաղաքականության դեմ բողոքի ակցիաներ է կազմակերպելու։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ