News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Դոնբասի ամբողջ տարածքը պետք է հասանելի լինի ՄԱԿ խաղաղապահներին։

Խաղաղապահների  տեղակայումը հետաքրքիր գաղափար է, բայց այն չի չեղարկում Ռուսաստանի դեմ պատժամիջոցները։ Այս մասին հայտարարել է  Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, հաղորդում է «ՌԻԱՆովոստի»–ն։

Նրա խոսքով՝ ՄԱԿ խաղաղապահներին  պետք է հասանելի լինեն այն վայրերը, որտեղ տեղակայված է ԵԱՀԿ–ն, այսինք՝  Դոնեցկի և Լուգանսկի տարածաշրջանում։ Մերկելը նաև նշել է, որ անհրաժեշտ է շարունակել աշխատանքներն այդ ուղղությամբ։ «Բայց դրանք ծիլեր են, որոնք դեռ պատճառ չեն պատժամիջոցների թուլացման համար»,– ավելացրել է Մերկելը՝ հիշեցնելով, որ ավելի վաղ Ռուսաստանի նախագահ  Վլադիմիր Պուտինի հետ քննարկել է խաղաղապահների հարցը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ