Քանդագարում վեց խաղաղ բնակիչներ են զոհվել ճանապարհի մոտ տեղադրված ռումբի հետեւանքով, հայտնում է Reuters-ը։
«Ռումբը թալիբներն էին տեղադրել անվտանգության ուժերի վրա հարձակվելու համար, բայց պայթել է քաղաքացիական մեքենան, որում վեց խաղաղ բնակիչներ էին»,- նշել է նահանգապետի ներկայացուցիչը։